Արևմուտքի երկրների հետ Հայաստանի մերձեցումը մարտահրավեր է հայ-ռուսական հարաբերությունների համար․ Կոպիրկին
Արևմուտքի երկրների հետ Հայաստանի մերձեցումը մարտահրավերներ է ստեղծում հայ-ռուսական հարաբերությունների համար: Այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Դա տեղի է ունենում Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի թշնամական տրամադրվածության պատճառով, «Ռոսիա-24» -ի եթերում հայտարարել Է Սերգեյ Կոպիրկինը:
Ինչպես հայտնի է, Հայաստանն այժմ իր արտաքին քաղաքական կապերի լայն դիվերսիֆիկացման գիծ է տանում, և այդ քաղաքականության շատ կարևոր տարր է մերձեցումն արևմտյան երկրների, Եվրամիության, ԱՄՆ-ի հետ։ Մենք գիտենք, որ ԵՄ- ն այժմ թշնամական քաղաքականություն է վարում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ և ընդհանուր առմամբ չթաքցնելով՝ ազդանշաններ է տալիս իր գործընկերներին, որ նրանք պետք է աջակցեն այդ քաղաքականությանը, այդ թվում ՝ պատժամիջոցային։ Իհարկե, սա նոր մարտահրավերներ է ստեղծում մեր հարաբերությունների համար և երկու կողմերից պահանջում է շատ խելամիտ, իմաստուն և հավասարակշռված մոտեցում, ռազմավարական հեռատեսություն:
Նա նաև նշել է, որ աշխարհում տեղի ունեցող տեկտոնական փոփոխությունները չեն կարող չանդրադառնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա:
Նմանատիպ հոդվածներ
Գյուղ, որտեղ կա օրական 700 լիտր կաթ, մենք կկազմակաերպենք մթերումը․ Պապոյան
Կաթն այսօր տարբեր գներով է մթերվում՝ 200, 180, 170 դրամով, և ես հրապարակային ասում եմ. ցանկացած գյուղում՝ մի ամբողջ գյու...
Բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն․ Սուրեն Պապիկյան
Պաշտպանության նախարարի հրամանը փոփոխվել է, և փոխվել է ծառայության բնույթը։ Այն շահարկումները, որ հոգևոր ծառայությունը բա...
ՆԳՆ-ն ավտոմատ կերպով կստանա տվյալներ «Արմեդ»-ից՝ վարելու իրավունքը դադարեցնելու համար
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել ««Ճանապարհային երթևեկության անվտանգ...
Միքայել Սրբազանը դիմել է Եվրոպական դատարան
Միքայել Սրբազանը փաստաբանների միջոցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ Մարդու իրավունքների...