Անհրաժեշտ է հաղթահարել Միացյալ Նահանգների նկատմամբ ձևավորված անվստահությունը․ Իրանի ԱԳՆ
Իրանը կարծում է, որ անհրաժեշտ է հաղթահարել Միացյալ Նահանգների նկատմամբ ձևավորված անվստահությունը, սակայն Վաշինգտոնի հետ բանակցային շրջանակի մշակումը հնարավոր է, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար ցն։
Այսօր ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցություններ են վարել Օմանի մայրաքաղաք Մուսկատում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար։
«Այս ժամանակահատվածում (2025 թվականի հունիսյան հակամարտությունից ի վեր - խմբ.) առաջացած անվստահությունը շատ նշանակալի է։ Այս անվստահությունը մարտահրավեր է բանակցությունների համար, և մենք պետք է հաղթահարենք այն՝ նոր բանակցությունների շրջանակ մշակելու համար», - իրանական հեռուստատեսությամբ ասել է Արաղչին՝ Օմանում ԱՄՆ-ի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից հետո։
Արտգործնախարարի խոսքով, եթե ներկայիս դիվանագիտական գործընթացը շարունակվի, կողմերը կկարողանան մշակել երկխոսության համար անհրաժեշտ շրջանակը հաջորդ փուլի ընթացքում։
Իրանի և Միացյալ Նահանգների միջև հանդիպումը, որը կազմակերպվում է Օմանի միջնորդությամբ, տեղի է ունենում առաջին անգամ՝ բանակցային գործընթացի ամիսներ տևած դադարից հետո, որը առաջացել էր Իրան-Իսրայել հակամարտության բաց փուլի պատճառով 2025 թվականի հունիսին։ Այդ ժամանակ Իսլամական Հանրապետությունը և Միացյալ Նահանգները անցկացրել էին խորհրդակցությունների հինգ փուլ։
Նմանատիպ հոդվածներ
Գյուղ, որտեղ կա օրական 700 լիտր կաթ, մենք կկազմակաերպենք մթերումը․ Պապոյան
Կաթն այսօր տարբեր գներով է մթերվում՝ 200, 180, 170 դրամով, և ես հրապարակային ասում եմ. ցանկացած գյուղում՝ մի ամբողջ գյու...
Բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն․ Սուրեն Պապիկյան
Պաշտպանության նախարարի հրամանը փոփոխվել է, և փոխվել է ծառայության բնույթը։ Այն շահարկումները, որ հոգևոր ծառայությունը բա...
ՆԳՆ-ն ավտոմատ կերպով կստանա տվյալներ «Արմեդ»-ից՝ վարելու իրավունքը դադարեցնելու համար
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել ««Ճանապարհային երթևեկության անվտանգ...
Միքայել Սրբազանը դիմել է Եվրոպական դատարան
Միքայել Սրբազանը փաստաբանների միջոցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ Մարդու իրավունքների...