Պատճառ չունեմ ենթադրելու, որ գործը հարուցվել է իմ ու Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցի ձայնագրությունից հետո. Գասպարյան
Այո, ես դեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եմ: Այս մասին դատարանի բակում լրագրողներին ասել է Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը: Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե արդյոք Դիանա Գասպարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունի նախկին լավ հարաբերությունները, նա նշել է, որ հարցերի չի ցանկանում պատասխանել՝ շեշտելով, որ մնացածին կանդրադառնա այն ժամանակ, երբ հարմար կգտնի:
Հարցին, թե արդյոք գործը հարուցվել է իր և Սուրեն Պապիկյանի հայտնի հեռախոսազրույցի ձայնագրությունից հետո, Գասպարյանը նշել է, որ ինքը դավադրապաշտական տեսությունների կողմնակից չէ: «Նման ենթադրություններ անելու համար որևէ հիմք կամ պատճառ չունեմ:
Մեղադրանքի մասին հանգամանալից շատ բան կա ասելու, մի քանի բառով չեմ կարող պատասխանել, խոստացվածս ասուլիը կլինի, պարզապես մի քանի դատական նիստի ընթացքում որոշ բաներ պետք է պարզվի, նոր ասուլիս հրավիրվի, ես նույնպես շատ բան ունեմ հանրությանը ներկայացնելու»:
Այս պահին Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի գործով դատական նիստը շարունակվում է:
Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով։ Քրեական վարույթի հիմք է հանդիսացել «Հետքի»՝ 2023թ. դեկտեմբերի 5-ի հրապարակումը՝ «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել»:
Նմանատիպ հոդվածներ
Վերջին գրեթե 40 տարիների ընթացքում երբեք չէիք տեսնի «խաղաղություն», «Հայաստան», «Ադրբեջան» բառերը միասին․ Փաշինյան
Վերջին գրեթե 40 տարիների ընթացքում երբեք չէիք տեսնի «խաղաղություն», «Հայաստան», «Ադրբեջան» բառերը միասին, և նույնիսկ եթե...
Խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է․ Փաշինյան
Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել երկու ժողովուրդներին այն ընկալման համար, որ անցյալը փոփոխման ենթակա չէ, և այն մեր...
Գյուղ, որտեղ կա օրական 700 լիտր կաթ, մենք կկազմակաերպենք մթերումը․ Պապոյան
Կաթն այսօր տարբեր գներով է մթերվում՝ 200, 180, 170 դրամով, և ես հրապարակային ասում եմ. ցանկացած գյուղում՝ մի ամբողջ գյու...
Բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն․ Սուրեն Պապիկյան
Պաշտպանության նախարարի հրամանը փոփոխվել է, և փոխվել է ծառայության բնույթը։ Այն շահարկումները, որ հոգևոր ծառայությունը բա...