Կարևոր հայտարարություն ԳԹԿ-ից՝ անգլերեն քննություն հանձնողների համար
Հունվարի 31-ին Անգլերեն առարկայի միասնական քննությանը մասնակցած դիմոդները հայտագրվելու համար պետք է մուտք գործեն dimord.am կայքի իրենց անձնական էջ և սեղմեն «Վերահանձնել» կոճակը։ Դրանից հետո դիմորդի էլեկտրոնային հասցեին կուղարկվի վերահանձնմանը մասնակցելու հաստատումը։ Այս մասին հայտնում է Գնահատման և թեստավորման կենտրոնը:
«Քննությունից 3 օր առաջ դիմորդին կուղարկվի անցաթուղթը, որտեղ նշված կլինեն քննության վայրը և ժամը։
Տեղեկացնում ենք, որ նախկինում ներկայացված դիմորդի բոլոր տվյալները պահպանված են համակարգում, և դրանք կրկնակի ներկայացնելու անհրաժեշտություն չկա։
Մրցույթին կմասնակցի քննությունների առավել բարձր միավորը։
Ուշադրություն․
Հայտագրման գործընթացը կսկսվի փետրվարի 8-ին, ժամը 12:00-ին և կավարտվի փետրվարի 12-ին, ժամը 23:00-ին»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում 100-ամյա քաղաքացիներին կտրամադրվի 1 մլն դրամ
Հայաստանի ամբողջ տարածքում բնակվող 71 քաղաքացիները, որոնց 100 տարին լրացել է կամ լրանա այս տարի, 2026 թվականին պետական մ...
Կփոխվեն ոստիկանության ծառայողներին ներկայացվող քաշի և հասակի պահանջները. նախագիծ
Հանրային քննարկման է ներկայացվել նախագիծ, ըստ որի առաջարկվում է ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակին առ...
Բռնություն կիրառած ոստիկանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանք. ՔԿ
Օրերս քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը։ Այս մասին A...
Երբ և ինչպես կարելի է դառնալ առողջության համապարփակ ապահովագրության շահառու
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է, թե որ դեպքերում և ինչ կարգով կարող է փոխվել առողջության համապ...