10 քաղաքացի հոսպիտալացվել է, ծանր դեպքեր կան. մանրամասներ՝ Արագածոտնիում շղթայական վթարից
Սիրելի՜ քաղաքացիներ, եկե´ք ավելի զգոն ու զգույշ լինենք հատկապես այս օրերին, երբ եղանակը համառորեն իրենն է անում: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Հանրապետական շտապօգնության ծառայության Արագածոտնի մարզային կայանի բրիգադներն այսօր առավոտից աշխատում են գերծանրաբեռնված՝ օպերատիվ բուժօգնություն տրամադրելով Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից տուժածներին։
10 քաղաքացի հոսպիտալացվել է մարզային և երևանյան բուժկենտրոններում. հիմա բուժզննման փուլում են, ունենք ծանր դեպքեր:
Եվս մեկ անգամ հորդորում եմ՝ պահպանեք անվտանգության կանոնները, պարտադիր ամրակապվեք, մինչև 7 տարեկան երեխաների դեպքում օգտագործեք car seat»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 11։10-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը։
Նմանատիպ հոդվածներ
Անգլերենի քննության թեստերում խոտան է եղել․ դիմորդները պահանջում են նոր քննություն
Այսօր տեղի ունեցած օտար լեզուների միասնական քննությունը վերածվել է իսկական փորձության հարյուրավոր դիմորդների համար։ Անգլ...
Չեռնոբիլի ատոմակայանը ամբողջությամբ անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումից
Չեռնոբիլի ատոմակայանը (ՉԱԷԿ) ամբողջությամբ անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումից։ Այս մասին հայտարարել է Ատոմային էնե...
Կենտրոնական բանկը շրջանառությունից կհանի երկրորդ սերնդի թղթադրամները
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
Եվրոպական հանձնաժողովը հետաքննություն է սկսել Էլոն Մասկի X ընկերության նկատմամբ
Եվրոպական հանձնաժողովը հետաքննություն է սկսել Էլոն Մասկի X ընկերության նկատմամբ՝ կապված այն մտավախությունների հետ, որ նր...