Հաշտարարության ինստիտուտի թվայնացման արդյունքում արձանագրվել են դրական ցուցանիշներ․ Գալյան
Հաշտարարության ինստիտուտի թվայնացման արդյունքում Հայաստանում արձանագրվել են դրական ցուցանիշներ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նախարարի խոսքով՝ ընտանեկան որոշ գործերի շրջանակում գործող պարտադիր հաշտարարության համակարգը ունի համապատասխան թվային հարթակ, որի միջոցով հնարավոր է իրականացնել հաշտարարության ամբողջ գործընթացը։
«Մեր երկրում ընտանեկան որոշ գործերով գործում է պարտադիր հաշտարարության համակարգ, և կա համապատասխան թվային հարթակ, որի միջոցով հաշտարարության գործընթացը կարող է տեղի ունենալ»,- նշել է Գալյանը։
Նրա տեղեկացմամբ՝ ներկայումս հաշտարարությանն ուղղված դիմումների շուրջ 30 տոկոսի քննությունն ավարտվում է հաշտության համաձայնությամբ։
«Սա նշանակում է, որ դեպքերի շուրջ 30 տոկոսի դեպքում գործերը չեն հասնում դատարան, ինչի արդյունքում դատարանները թոթափում են լրացուցիչ ծանրաբեռնվածությունը և կարողանում են կենտրոնանալ այլ գործերի քննության վրա»,- ընդգծել է նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Կարևոր որոշում ենք ընդունել. Ատոմակայանի տիպը պետք է լինի մոդուլային. Դավիթ Խուդաթյան
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մամլո ասուլիսի ժամանակ ասել է ինչպիսին պետք է լինի ատոմակայանի տիպը: «2026 թվականի ընթացքու...
Պետական մոնիտորինգը կարելի է ամբողջությամբ հանձնել արհեստական բանականությանը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքն...
Ամեն տարի ՔԿՀ-ներում ունենք նույն թվով անձանց մուտք ու ելք․ Արդարադատության նախարար
Այսօր ՔԿՀ-ներում պահվում է 2869 անձ, որից 1406-ը՝ կալանավորված, 1463-ը՝ դատապարտյալ, այսինքն՝ վերջին 5 տարիների կտրվածքո...
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը պահանջել է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը միաձայն ընդունել է բանաձև, որով պահանջում է Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական...