Ամեն տարի ՔԿՀ-ներում ունենք նույն թվով անձանց մուտք ու ելք․ Արդարադատության նախարար
Այսօր ՔԿՀ-ներում պահվում է 2869 անձ, որից 1406-ը՝ կալանավորված, 1463-ը՝ դատապարտյալ, այսինքն՝ վերջին 5 տարիների կտրվածքով առաջին անգամ դատապարտյալների թիվը 57-ով ավելին է, քան կալանավորված անձանց թիվը: Սա բավական դրական ցուցանիշ է, նշանակում է, որ կալանքների թիվը նվազում է, և փոխարենը ավելանում է դատական ակտերի թիվը, որոնք մտնում են օրինական ուժի մեջ: Սա վկայում է պրոցեսների արագացման մասին: Այս մասին նախարարության՝ 2025 թվականի գործունեության մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Նախարարը ներկայացրել է նաև ՔԿՀ-ներում հոսունության վերաբերյալ ցուցանիշը:
«Նախորդ տարի ՔԿՀ մուտք է գործել 2557 անձ (եթե համեմատենք 2024-ի հետ, ապա 2024-ին 2014 է եղել թիվը) և ՔԿՀ-ից դուրս է եկել 2396 անձ: Այսինքն՝ ամեն տարի մենք ունենք նույն թվով անձանց մուտք ու ելք: Իհարկե, դրանց մեջ կան մարդիկ, որոնք տևական ժամանակ է, ինչ պատիժ կամ կալանք են կրում, բայց հոսունությունը բավականին մեծ է»,- ասել է նախարարը՝ նշելով, որ այս թվերը վկայում են կատարված մեծ աշխատանքի մասին:
2025-ին շարունակել են բարելավել նաև անազատության մեջ պահվող անձանց պատժի կրման կենսապայմանները: Վերանորոգման, շինարարական լայնածավալ աշխատանքներ են իրականացվել բոլոր քրեակատարողական հիմնարկներում, և այդ աշխատանքները, ըստ նախարարի, շարունակվելու են նաև հաջորդիվ:
«2025-ին մեզ վերջապես հաջողվեց փակել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն, այսինքն՝ մեր երկրում այլևս այդ հիմնարկը չի գործում, փոխարենը «Արմավիր» քրեակատարողական կենտրոնում գործում է նոր բժշկական սարքավորումներով հագեցված ստացիոնար ստորաբաժանում»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Կարևոր որոշում ենք ընդունել. Ատոմակայանի տիպը պետք է լինի մոդուլային. Դավիթ Խուդաթյան
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մամլո ասուլիսի ժամանակ ասել է ինչպիսին պետք է լինի ատոմակայանի տիպը: «2026 թվականի ընթացքու...
Պետական մոնիտորինգը կարելի է ամբողջությամբ հանձնել արհեստական բանականությանը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքն...
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը պահանջել է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը միաձայն ընդունել է բանաձև, որով պահանջում է Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական...
Վերջին գրեթե 40 տարիների ընթացքում երբեք չէիք տեսնի «խաղաղություն», «Հայաստան», «Ադրբեջան» բառերը միասին․ Փաշինյան
Վերջին գրեթե 40 տարիների ընթացքում երբեք չէիք տեսնի «խաղաղություն», «Հայաստան», «Ադրբեջան» բառերը միասին, և նույնիսկ եթե...