Կարևոր որոշում ենք ընդունել. Ատոմակայանի տիպը պետք է լինի մոդուլային. Դավիթ Խուդաթյան

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մամլո ասուլիսի ժամանակ ասել է ինչպիսին պետք է լինի ատոմակայանի տիպը: «2026 թվականի ընթացքում կարևոր որոշում ենք ընդունել, այն է՝ ինչպիսին պետք է լինի ատոմակայանի տիպը: Մենք որոշել ենք, որ ատոմակայանի տիպը պետք է լինի մոդուլային»,- ասել է նախարարը: 

«Մենք շարունակելու ենք ուսումնասիրել մեզ տրվող առաջարկները այդ մասով, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների, Չինաստանի, Կորեայի և Ֆրանսիայի մասով:


Մոդելի ընտրության հետ կապված վերջնական որոշում չունենք, այդ հարցը կիրականացվի 2026 կամ 2027 թվականին, որպես այսպիսին՝ շտապելու անհրաժեշտություն չունենք»,- նշել է նա: 


Նրա կարծիքով՝ Կախված մոդելի ընտրությունից՝ որդեն կորոշվի, թե որ երկրների հետ ենք իրականացնելու աշխատանքը:


«Քանի-որ մոդուլային ատոմակայանների սիստեմը նախկինում լայն տարածված չի եղել, լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտություն կա, ինչը և մենք անում ենք: Մենք վստահ ենք, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու ծրագիրը հաջողությամբ կպսակվի և այն կշարունակի միացված մնալ Հայաստանի էներգահամակարգին»,- նշել է Խուդաթյանը:


Նա պարզաբանել է, որ իշխանությունները հետևողականորեն քայլեր են ձեռնարկում ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ։ «Այս նախագծի շրջանակներում աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն»,- հավելել է Խուդաթյանը։

Քաղաքականություն