Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ
COP17 համաժողովին ընդառաջ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կենսաբազմազանության պահպանման ու շրջակա միջավայրի կայուն զարգացման նպատակով հետևողականորեն շարունակում է անազատության մեջ պահվող վայրի կենդանիների պահման պայմանների և իրավական հիմքերի ստուգման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:
Փետրվարի 3-ին տեսչական մարմնի ու «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի աշխատակիցներն Արարատի մարզի «Հրաշք այգի» ռեստորանային համալիրի կենդանիների պահման վայրից՝ թույլտվություն չունենալու հիմքով վերցրել են 7 վայրի կենդանի, այդ թվում նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված թռչուններ․ մասնավորապես՝
լուսան՝ 1 առանձնյակ, սպիտակագլուխ անգղ՝ 2 առանձնյակ (ՀՀ կարմիր գիրք), գեղանի կռունկ՝ 2 առանձնյակ (ՀՀ կարմիր գիրք), ալեքսանդրիայի թութակ՝ 1 առանձնյակ, կռամեռի վզնոցակիր թութակ՝ 1 առանձնյակ։
«Կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի, որտեղ կանցնեն բժշկական զննում և կգտնվեն մասնագիտական խնամքի տակ։





























