Իրանը կողմ է Միացյալ Նահանգների հետ լարվածության խաղաղ կարգավորմանը․ Փեզեշքիան
Նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը կողմ է Միացյալ Նահանգների հետ լարվածության խաղաղ կարգավորմանը և հետաքրքրված չէ ռազմական բախմամբ։ Նա այս հայտարարությունն արել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Ըստ Փեզեշքիանի՝ Իրանը երբեք պատերազմ չի ձգտել և հիմա էլ չի ձգտում։ Նա ընդգծել է, որ զինված հակամարտությունը օգուտ չի բերի ո՛չ Իրանին, ո՛չ Միացյալ Նահանգներին, ո՛չ էլ ամբողջ տարածաշրջանին, և ընդգծել է դիվանագիտական գործընթացներ սկսելու անհրաժեշտությունը։
Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստվում է երկխոսության Միացյալ Նահանգների հետ։ X սոցիալական ցանցում գրառման մեջ նա նշել է, որ չնայած «արհեստականորեն ուռճացված ռազմական հռետորաբանությանը», բանակցությունների կառուցվածքային նախապատրաստությունները շարունակվում են։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփի պահանջներն՝ առանց մարտի Թեհրանի հանձնվելու մասին են․ Վարդան Ոսկանյան
Իրան-ԱՄՆ հակամարտության այսօրվա փուլում պարզ է, որ նախագահ Թրամփի պահանջներն, ըստ էության, փաստացիորեն, առանց մարտի Թեհր...
Չինաստանը նույնպես կարող է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ՝ վենեսուելական նավթ գնելու համար․ Թրամփ
Հնդկաստանը կգնի վենեսուելական նավթ՝ իրանականի փոխարեն։ Այս մասին հայտարարել է Թրամփը։ «Մենք արդեն վերջնականապես հաստատել...
Թրամփը կոչ է արել Օբամային անհապաղ ձերբակալել
Թրամփը կոչ է արել Օբամային անհապաղ ձերբակալել Ռուսաստանի հետ համագործակցության մեղադրանքներով։ Նա պնդել է, որ Օբաման հրա...
Թրամփը հայտարարել է Գրենլանդիայի վերաբերյալ Եվրոպայի հետ բանակցություններ սկսելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիայի վերաբերյալ Եվրոպայի հետ բանակցություններն արդեն ընթացքի մեջ են,...