Թրամփի պահանջներն՝ առանց մարտի Թեհրանի հանձնվելու մասին են․ Վարդան Ոսկանյան
Իրան-ԱՄՆ հակամարտության այսօրվա փուլում պարզ է, որ նախագահ Թրամփի պահանջներն, ըստ էության, փաստացիորեն, առանց մարտի Թեհրանի հանձնվելու մասին են, ինչը երբեք տեղի չի ունենա, իսկ առանց ցամաքային երկարատև և արյունալի, ընդ որում, ոչ հստակ հեռանկարով, ռազմական գործողությունների, Իրանը ծնկի բերելն անհնար է։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«ԱՄՆ-ի նախագահը հենց ինքն է ստեղծել մի իրավիճակ, որից կարճատև և տպավորիչ ռազմական գործողությամբ դուրս գալը չափազանց մեծ հարցական է պարունակում, եթե չասենք բոլորովին անհնարին է։
Անշուշտ, ԱՄՆ-ը կարող է իրականացնել դեմքը պահպանելուն միտված մի քանի խորհրդանշական և չափավոր վնասի միտված հարված և հետո սոցցանցային գրառմամբ ավարտել «պատերազմը», սակայն Իրանի ռազմական և քաղաքական գործիչները գրեթե բոլոր մակարդակներով պնդում են, որ տեղային փոքր պատերազմ այս անգամ չի լինելու, այլ այս երկրի վրա հարձակումը հանգեցնելու է ողջ տարածաշրջանն ընդգրկող խոշոր անկայունություն։
Որևէ կասկած չկա, որ Իրանն ունակ է հնարավոր տեղային բախումը վերածել խոշոր տարածաշրջանային պատերազմի և անկայունության, ինչն էլ մի կողմից դրդում է Թուրքիային և արաբական մի շարք երկրների ակտիվացնել դիվանագիտական ճնշումը Վաշինգտոնի վրա՝ թույլ չտալու նման բախում, իսկ մյուսից՝ ստիպում նախագահ Թրամփին չափազանց երկար ծանրութեթև անել դրա հետևանքները»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը կուժեղանա, եթե Թրամփը չկատարի իր սպառնալիքները․ Սաուդյան Արաբիայի նախարարը
Սաուդյան Արաբիայի նախարարը կանխատեսել է, որ Իրանը կուժեղանա, եթե Թրամփը չկատարի իր սպառնալիքները։ Սաուդյան Արաբիայի պաշտ...
Մոսկվան կշարունակի զարգացնել համագործակցությունը Կուբայի հետ․ Զախարովա
Ռուսաստանի և Կուբայի միջև համագործակցությունը ուղղված չէ երրորդ կողմերի դեմ: Մոսկվան կշարունակի զարգացնել այն՝ ի շահ երկ...
Ֆինանսավորման բացակայության պատճառով ԱՄՆ կառավարության աշխատանքը մասամբ դադարեցվել է
ԱՄՆ կառավարությունը հայտարարել է մասնակի փակման մասին՝ մինչև ֆինանսավորման նախագծերի հաստատումը, հաղորդել է The Herald N...
Գերմանիայի պաշտպանության նախարարը մեղադրել է Պուտինին Ուկրաինայի քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու մեջ
Պիստորիուսը մեղադրել է Պուտինին Ուկրաինայի քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու մեջ: RND-ին տված հարցազրույցում Գերմանիա...