ՊԵԿ նախկին նախագահը 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
ՊԵԿ նախկին նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Վարդան Հարությունյանը 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական վերահսկողությունն ու բացակայելու արգելքը։ Այս մասին InfoPort.am-ին հայտնել են Հարությունյանի փաստաբանական խմբից:
Վարդան Հարությունյանը կալանավորվել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին, իսկ հոկտեմբերին կալանքը երկարաձգվել էր մեկ ամսով։ Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ նա բանտից տեղափոխվել է տուն և տնային կալանքի տակ է։ Արդյունքում տնային կալանքից ևս ազատվեց։
Հիշեցնենք` Վարդան Հարությունյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեջ, մինչդեռ մեղադրանքի հիմքում դրված հանգամանքներով քննություն արդեն իրականացվել է դեռևս յոթ տարի առաջ և հերքվել։ Մասնավորապես, քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը, սակայն այս ընկերության հետ առնչության վերաբերյալ քրեական գործով 2018 թվականին քննություն է իրականացվել, և վարույթը կարճվել էր։
Վարդան Հարությունյանի պաշտպանական խումբը հայտարարել էր, որ կալանքի ակնհայտ անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին հասցեագրված գանգատն արդեն իսկ մշակվել է և օրերս մուտքագրվելու է Եվրոպական դատարան։
Նմանատիպ հոդվածներ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2025 թվականի դեկտեմբերի 24-ին ամբողջությամբ մերժել է Liormand Holdings Limited-ի, Սամվ...
Գնացեք Ռոբերտ Քոչարյանին կասեք՝ ինչի մասին խոսի, եթե իհարկե կարող եք. Վահագան Ալեքսանյան
ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը հայտարարությամբ դիմել է «Հայ...
Հռիփսիմե Հունանյանը մեկնաբանել է իր հրաժարականը
Որոշումը ինքս եմ կայացրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՔՊ պատագամավոր Հռիփսիմե Հունանյանը, հերքելով այ...
Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել. Ռուբեն Ռուբինյան
Մեր դիրքորոշման մեջ փոփոխություն չի եղել․ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը և Հայաստան-Ադրբեջան...