Գնացեք Ռոբերտ Քոչարյանին կասեք՝ ինչի մասին խոսի, եթե իհարկե կարող եք. Վահագան Ալեքսանյան
ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը հայտարարությամբ դիմել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներին՝ հարցադրելով, թե արդյոք նրանք դուրս են եկել քաղաքականությունից և ստացել համապատասխան հրահանգ։
Նրա խոսքով՝ ներկայում քաղաքական դաշտում ակտիվություն է ցուցաբերում «ռուս օլիգարխի կուսակցությունը», քանի որ, ըստ Ալեքսանյանի, «Հայաստան» դաշինքի անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորությունները չափազանց ցածր են, իսկ քաղաքական պասիվությունը՝ ակնհայտ։
«Եթե դուք դուրս չեք եկել քաղաքականությունից, ասեք, որ իմանանք։ Ակնհայտ է, որ ձեր շանսերը շատ ցածր են, և ամբողջ տրամաբանությունը հուշում է, որ ձեզ ասել են՝ մի խոսեք ու մի երևացեք, որովհետև դուք ընդդիմադիր դաշտի ռեյտինգն եք իջեցնում»,- ասել է Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ բոլոր փաստերը մատնանշում են նման որոշման կայացումը, իսկ ընդդիմադիրները, ըստ իրեն, գործում են որպես այդ որոշման կատարողներ։
Վահագն Ալեքսանյանը նաև արձագանքել է ընդդիմադիր պատգամավորներ Արծվիկ Մինասյանի և Արթուր Խաչատրյանի միջամտություններին՝ կոչ անելով չընդհատել իրեն։
«Մի խոսեք տեղից, երբ ես այստեղից խոսում եմ։ Խոսելու բան ունեք՝ գնացեք ուրիշ տեղերից խոսեք։ Ես կորոշեմ՝ ինչի մասին խոսեմ, դուք չեք կարող որոշել։ Գնացեք Ռոբերտ Քոչարյանին կասեք՝ ինչի մասին խոսի, եթե իհարկե կարող եք»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2025 թվականի դեկտեմբերի 24-ին ամբողջությամբ մերժել է Liormand Holdings Limited-ի, Սամվ...
Հռիփսիմե Հունանյանը մեկնաբանել է իր հրաժարականը
Որոշումը ինքս եմ կայացրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՔՊ պատագամավոր Հռիփսիմե Հունանյանը, հերքելով այ...
Հիրավի դարձել եմ Պետրոսի մղձավանջը. Էդմոն Մարուքյան
Պետրոս Ղազարյանի մոտ, կարծես, դեռ պահպանվում են 2018 թվականի տրավմատիկ հիշողությունները, երբ նրան նախ մտցրեցին ԲՀԿ ավագա...
Կտրիճին ու ընդդիմությանը եկեղեցին պետք է, որ տեղում ադրբեջանական երգեր միացնեն ու լսեն. Վահագն Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնա...