Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2025 թվականի դեկտեմբերի 24-ին ամբողջությամբ մերժել է Liormand Holdings Limited-ի, Սամվել Կարապետյանի, Էթերի Կարապետյանի, Սարգիս Կարապետյանի և Կարեն Կարապետյանի (այսուհետ՝ «Հայցվորներ») կողմից ներկայացված միջնորդությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
«Միջնորդությամբ, ի թիվս այլնի, Արբիտրաժային տրիբունալից պահանջվում էր արտակարգ արբիտրի (Emergency Arbitrator) կողմից 22.07.2025 թվականի թիվ EA 2025/121 վճռի՝ ՀՀ կողմից չկատարման փաստի հաստատումը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) լիցենզիայի և վերջինիս կառավարման մարմինների անդամների լիազորությունների վերականգնումը, ինչպես նաև նշանակված ժամանակավոր կառավարչի լիազորությունների դադարեցումը։ Բացի այդ, տրիբունալից հայցվել էր նաև արգելել ՀԷՑ-ի բաժնետոմսերի կամ այլ ակտիվների հարկադիր վաճառքը, օտարումը կամ որևէ այլ եղանակով տնօրինումը։
Արբիտրաժային տրիբունալն ամբողջությամբ մերժել է նշված բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ Հայցվորների կողմից պահանջված ապահովման միջոցները հիմնավորված չեն։
Արբիտրաժային տրիբունալը նաև որոշել է, որ միջնորդության քննության հետ կապված բոլոր ծախսերը ամբողջությամբ կրելու է Հայցվոր կողմը։
Այս որոշմամբ պահպանվում է արբիտրաժային վարույթի ամբողջականությունը և համակողմանիությունը՝ ապահովելով, որ հետագա ցանկացած որոշում կկայացվի բոլոր վերաբերելի ապացույցների հիման վրա և Արբիտրաժային տրիբունալի՝ իր իրավազորության և կիրառելի իրավունքի վերաբերյալ գնահատականի համաձայն։
Հայաստանը ողջունում է տվյալ որոշումը, որը կայացվել է վեճն, ըստ էության, լուծելու իրավասություն ունեցող Արբիտրաժային տրիբունալի, այլ ոչ թե «արտակարգ արբիտրի» կողմից։
Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ արբիտրաժային վարույթին մասնակցել բարձր պրոֆեսիոնալիզմով և գործընթացի նկատմամբ լիակատար հարգանքով՝ միաժամանակ հետևողականորեն պաշտպանելով իր դիրքորոշումները և շահերը, ինչպես նաև շարունակելով կառուցողական համագործակցությունը Հայցվոր կողմի և Արբիտրաժային տրիբունալի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Գնացեք Ռոբերտ Քոչարյանին կասեք՝ ինչի մասին խոսի, եթե իհարկե կարող եք. Վահագան Ալեքսանյան
ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը հայտարարությամբ դիմել է «Հայ...
Հռիփսիմե Հունանյանը մեկնաբանել է իր հրաժարականը
Որոշումը ինքս եմ կայացրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՔՊ պատագամավոր Հռիփսիմե Հունանյանը, հերքելով այ...
Հիրավի դարձել եմ Պետրոսի մղձավանջը. Էդմոն Մարուքյան
Պետրոս Ղազարյանի մոտ, կարծես, դեռ պահպանվում են 2018 թվականի տրավմատիկ հիշողությունները, երբ նրան նախ մտցրեցին ԲՀԿ ավագա...
Կտրիճին ու ընդդիմությանը եկեղեցին պետք է, որ տեղում ադրբեջանական երգեր միացնեն ու լսեն. Վահագն Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնա...