Գեղարդի մասունք են տարել, պետք է ուշադիր լինել․ Ալեքսանյանը՝ Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանից դուրս անցկացնելու մասին
Եթե գեղարդից է մասունքներ հանել, տարել երկրից դուրս, բնականաբար, ոչնչից զարմանալ պետք չէ, միայն պետք է ուշադիր լինել՝ գրպանը գցած մի սուրբ մասունք էլի չտանի իր ընկերներից մեկին նվեր տա։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանից դուրս անցկացնելու լուրերին։
«Խնդրում եմ, որ մեր մաքսավորներն ուշադիր լինեն, հասկանան, թե ինչ են այդ մարդիկ իրենց հետ տանում. գուցե մեր Եկեղեցու սուրբ մասունքներից էլի ինչ-որ մի բան են տանում. գեղարդի մասունքի պես տանեն, ինչ-որ մեկին տան. ինչ-որ մեկի հարսանիքին, քեֆ-ուրախությանը տանեն շաբաշ անեն ինչ-որ մի սրբություն, նրանցից սպասելի է։
Մարդու եղբայրը ԿԳԲ-ի ագենտ է, հիմա չգիտեմ՝ որ ծառայությունների հետ է համագործակցում. այդ անցկացման վայրն էլ գուցե մի բան կհուշի՝ որտեղ նա կփորձի անցկացնել, բայց ինչպես տեսնում եք, նա չունի այդ իշխանությունը:
Ինչպես տեսաք, դատարանը վարույթ ընդունեց և հայցի ապահովման միջոց կիրառեց մասնավորապես Մասյացոտնի թեմի առաջնորդի հետ կապված, կարծում եմ՝ է՛լ ավելի հետաքրքիր վճիռներ առաջիկայում կլինեն, է՛լ ավելի հետաքրքիր հայցեր ՀՀ դատական համակարգում։ Կարծում եմ՝ հենց սա է ճիշտ ճանապարհը՝ ՀՀ դատարանը քննի և հասկանա, թե ինչի մասին է խոսքը, համադրի «Կանոնագիրք Հայոց»-ը և կայացված որոշումները, և տեսնի՝ դրանք ինչքանով են իրար համապատասխան»,- նշել է Վահագն Ալեքսանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մեջը քյար չկա, եթե հրապարակային չէ. պիտի գաք՝ գործ անեք․ Կոնջորյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ասել է, որ ընդդիմությունը չի օգտվում նվազագույն հնարավորություններից...
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով
Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ անժամկետ կալանքը, փոխարինվեց տնային կա...
Ռուսական հեղուկ գազը Հայաստան կներմուծվի երկաթուղով` Ադրբեջանի տարածքով
Գաղտնիք չէ, որ հեղուկ գազի հետ կապված Հայաստանում հիմա մեծ խնդկիր կա, խնդիրը պայմանավորված է նրանով, որ մենք ներմուծում...
Հունվարի 27-ը՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Երկրորդ ընթերցմամաբ և ամբողջությամբ ընդունվեց ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապ...