Դմիտրիևը հայտարարում է ԵՄ «կապիտուլյացիայի» մասին
Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար և արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է ԵՄ-ի արագ կապիտուլյացիայի մասին ԱՄՆ-ի առջև՝ այն լուրերից հետո, որ ԵՄ-ն չունի ԱՄՆ-ի դեմ հակազդեցություններ կիրառելու ծրագրեր Գրենլանդիայի պատճառով։
«Արագ կապիտուլյացիա, ինչպես կանխատեսվում էր», - գրել է Դմիտրիևը X սոցիալական ցանցի էջում՝ կցելով Clash Report լրատվական հարթակի գրառումը, որը հաղորդում էր ԵՄ դիվանագետների կողմից Reuters-ին տված հայտարարության մասին, որ ԵՄ-ն ներկայումս չունի ԱՄՆ-ի դեմ հակազդեցություններ կիրառելու ծրագրեր Գրենլանդիայի պատճառով։ Reuters-ը, հղում անելով Եվրամիության դիվանագետներին, շաբաթ օրը հաղորդել է, որ ԵՄ դեսպանները կիրակի օրը Բրյուսելում հրավիրվում են արտակարգ հանդիպման՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի համար մաքսատուրքերի սահմանման սպառնալիքների ֆոնին։ Թրամփը շաբաթ օրը հայտարարեց, որ փետրվարին Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Ֆինլանդիայի նկատմամբ կսահմանվի 10% մաքսատուրք, որը հետագայում կբարձրանա մինչև 25% և կգործի մինչև Միացյալ Նահանգների կողմից Գրենլանդիան գնելու գործարքի կնքումը։
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց տուն
Գործարար Սամվել Կարապետյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից այսօր տեղափոխվեց տուն։ Առավոտից նրա տան մոտ հավաքվել էին նրա աջակիցնե...
Մեջը քյար չկա, եթե հրապարակային չէ. պիտի գաք՝ գործ անեք․ Կոնջորյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ասել է, որ ընդդիմությունը չի օգտվում նվազագույն հնարավորություններից...
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով
Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ անժամկետ կալանքը, փոխարինվեց տնային կա...
Ռուսական հեղուկ գազը Հայաստան կներմուծվի երկաթուղով` Ադրբեջանի տարածքով
Գաղտնիք չէ, որ հեղուկ գազի հետ կապված Հայաստանում հիմա մեծ խնդկիր կա, խնդիրը պայմանավորված է նրանով, որ մենք ներմուծում...