Հայտնի է՝ երբ կհրապարակվի Հարավային Կորեայի նախկին նախագահի մահապատժի վճիռը
Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը փետրվարի 19-ին կհրապարակի վճիռը Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլի գործով։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ նշելով, որ հատուկ դատախազական խումբը դատարանից պահանջել էր նախկին նախագահի համար մահապատիժ։
Դատավարության եզրափակիչ նիստի ընթացքում հատուկ դատախազի օգնականը հայտարարել է, որ Յուն Սոկ Յոլը փորձել է ռազմական դրություն սահմանել՝ իշխանությունը երկարաժամկետ պահպանելու նպատակով՝ փորձելով վերահսկողություն հաստատել դատական և օրենսդիր իշխանությունների նկատմամբ։ Մեղադրանքի համաձայն՝ հանցագործության ծանրությունը պայմանավորված է նաև նրանով, որ օգտագործվել են պետական ռեսուրսներ, որոնք պետք է ծառայեին բացառապես հանրային շահերին։
Յուն Սոկ Յոլը ներգրավված է նաև այլ քրեական գործերում, այդ թվում՝ ապստամբություն ղեկավարելու մեղադրանքով։ Բացի այդ, նրան մեղադրում են իշխանության չարաշահման, ինչպես նաև՝ Հյուսիսային Կորեա անօդաչու թռչող սարքեր ուղարկելու ենթադրյալ դեպքի հետ։
Հավելենք՝ Հարավային Կորեայում քաղաքական ճգնաժամը սկսվել էր 2024 թվականի դեկտեմբերին, երբ Յուն Սոկ Յոլը հայտարարել էր ռազմական դրություն, սակայն այն չհաստատվեց խորհրդարանի կողմից։ Արդյունքում նա ենթարկվեց իմփիչմենթի, որը 2025 թվականի ապրիլին հաստատվեց Սահմանադրական դատարանի կողմից։
Նմանատիպ հոդվածներ
Առանց Հայաստանի համաձայնության ոչինչ տեղի ունենալ չի կարող․ Միրզոյան
TRIPP զարգացման ընկերությունը կունենա ամերիկյան վերահսկիչ փաթեթ բաժնեմասերի։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարել է ...
Սա կազմակերպված հանցագործություն էր․ «Մոսադի» գործակալները գտնվում են Իրանի փողոցներում․ դեսպան
Բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ին Թեհրանի շուկայում՝ ազգային արժույթի տատանումների և Իրանի կառավարության կողմից...
ՊՆ N զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել
Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազե...
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...