Սա կազմակերպված հանցագործություն էր․ «Մոսադի» գործակալները գտնվում են Իրանի փողոցներում․ դեսպան
Բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ին Թեհրանի շուկայում՝ ազգային արժույթի տատանումների և Իրանի կառավարության կողմից ազգային արժույթի վերաբերյալ որոշման հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների պատճառով։ Այս մասին հունվարի 14-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին։
«Իրանի կառավարությունը հայտարարել է, որ բնակչությունը բողոքի ակցիաների և իր դժգոհությունն արտահայտելու իրավունք ունի, ինչն ամրագրված է Սահմանադրությամբ։ Դրա հետ մեկտեղ Իրանի կառավարությունը պարտավոր է նաև ապահովել հասարակության անվտանգությունը։Ոստիկանությանը հրահանգներ էին տրված, որ պետք է ապահովել անվտանգությունը։ Ամեն ինչ փոխվել է հունվարի 9-ին, երբ պարզ է դարձել, որ տեղի ունեցող գործընթացների նպատակն այն է, ինչ արվել է Սիրիայում», - նշել է դեսպանը։
Նա բացատրել է, որ մի փոքր խումբ կարողացել է զավթել բողոքի ցույցերը, ինչը հանգեցրել է բախումների և կրակոցների՝ ուղղված թե՛ ոստիկանության, թե՛ քաղաքացիական անձանց դեմ։
«Սա կազմակերպված հանցագործություն էր, որին մասնակցել են ահաբեկչական խմբավորումներ, որոնք հատուկ պատրաստված էին մարդկանց սպանելու համար, քանի որ Թրամփն ասել էր, որ եթե մարդիկ սպանվեն, Միացյալ Նահանգները կմիջամտի։ Իսրայելցի պաշտոնյաները, ինչպես նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Պոմպեոն, հաստատել են, որ Մոսադի գործակալները գտնվում են Իրանի փողոցներում», - հավելել է Շիրգոլամին։
Նմանատիպ հոդվածներ
Առանց Հայաստանի համաձայնության ոչինչ տեղի ունենալ չի կարող․ Միրզոյան
TRIPP զարգացման ընկերությունը կունենա ամերիկյան վերահսկիչ փաթեթ բաժնեմասերի։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ ԱԳ...
ՊՆ N զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել
Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազե...
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...
Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին հնարավոր հարվածների մասին
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների ցանկացած միջամտություն երկրի ներսում ընթացող բողոքի ակցիաներ...