Իրանում գրանցվել են վերջին երեք օրվա ամենաքիչ մասնակիցներով ցույցերը
Չնայած Իրանի գահընկեց շահի որդու կոչին ծավալելու անհնազանդության գործողություններ, զբաղեցնելու իրանական քաղաքների փողոցները և մնալու դրանցում, անցյալ գիշեր Իրանում գրանցվել են վերջին երեք օրերի ամենաքիչ մասնակիցներով ցույցերը: Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ի տարբերություն նախորդ երկու գիշերների՝ լայնածավալ բախումներ ցուցարարների և անվտանգության ուժերի միջև նույնպես չեն գրանցվել։
Երեկ Իրանի բանակը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է օժանդակել անվտանգության ուժերին հասարակական կարգի ապահովման գործում, սակայն դրա անհրաժեշտությունը չի եղել։
Իրանական վտարանդի ընդդիմադիր ուժերից շատերը հանրային տիրույթում ակտիվորեն քննադատում են Իրանի գահընկեց շահի որդուն բողոքի գործողությունների առաջնորդությունը «մոնոպոլացնելու» փորձերի և տեղեկատվական ուռճացված աջակցության միջոցով դրանց հեռակա «կազմակերպիչ» և «ղեկավար» ներկայանալու համար։
Իրանում համացանցը մնում է անջատված, պարբերաբար դրան հասանելիություն են ստանում միայն իրանական լրատվամիջոցները՝ որոնք տարածում են պաշտոնական տեղեկատվություն»։
Նմանատիպ հոդվածներ
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Մասյացոտնի թեմի առաջնորդ. Փաշինյան
Ասել եմ արդեն, որ Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ եւ հետեւաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար...
Կտրիճ Ներսիսյանը չի կարող Գևորգ սրբազանին ազատել պաշտոնից. Ռուբինյան
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքում գրել է, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կշարունակի մնալ Մասյացոտնի թեմի առաջնորդ:...
Գարեգին Երկրորդը թերագնահատում է մեր հոգևոր ուժը. Աննա Հակոբյան
Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, 2018 թվականին տեր կանգնեցինք մեր ազատությանը և քաղաքացիական իրավունքներին` անարժան մարդկանց թույլ...
Ահաբեկիչներն ու խմբավորումները կենթարկվեն ամենախիստ պատժի. Ալի Լարիջանի
Իրանում զինված ջարդերի մասնակիցները ցանկանում են քաղաքացիական դիմակայություն հրահրել, որը կարող է հանգեցնել օտարերկրյա մ...