Սպասվում է բուք, ցածր տեսանելիություն. եղանակը՝ Հայաստանում
Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 10-ին, 12-ի գիշերը և առավոտյան, 13-14-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 11-ին և 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հունվարի 11-12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ, հունվարի 10-ին լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Երևան քաղաքում ևս հունվարի 10-ին, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է ձյուն: Հունվարի 11-12-ին 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում հունվարի 10-ի ցերեկը կլինի +3...+5 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 0...-2 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթակվել ուղևորներից մեկի կողմից. Գեղամ Ասատրյան
Այսօր ժամը 10:00-ի սահմաններում, Թամանցիների փողոցում` վերջնակետում հաց ուտելիս, թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրան...
Գրոհել կոչվածը չկա. ԱՆ նախարարի խոսնակը՝ հունվարի 1-ից գործարկված առողջության ապահովագրության համակարգի մասին
Գրոհել կոչվածը չկա, շատ հանգիստ տեմպով գնում են քաղաքացիները: Համապետական մեծ մասշտաբի բարեփոխում է՝ խնդիրներ կլինեն, բա...
Խնդրում եմ զգոն լինել և չտրվել խարդախությունների. Փաշինյանը՝ քաղաքացուց ստացած նամակի հետքերով
Քաղաքացուց ստացած նամակի հետքերով: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:««Այսինչ Այնինչյանը հաղորդում է ներկայաց...
Չի կարող մեր մանկապարտեզների նախագծման գործընթացը այսպես տարիներ տևել. Ավինյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մանկապարտեզների վերանախագծման...