Չի կարող մեր մանկապարտեզների նախագծման գործընթացը այսպես տարիներ տևել. Ավինյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մանկապարտեզների վերանախագծման մրցույթները չորս անգամ չեն կայացել։
«Մրցույթը երկու անգամ չկայանալուց հետո պետք էր բանակցություն վարել, և միգուցե պետք էր հրաժարվել։ Չի կարող մեր մանկապարտեզների նախագծման գործընթացը այսպես տարիներ տևել։ Այս դեպքում ժամանակը շատ ավելի կարևոր է, քան ֆինանսավորումը»,– ասել է նա։
Քաղաքապետի խոսքով՝ «Այս մի քանի մանկապարտեզի ֆինանսավորման հարցը մենք վստահորեն կարող ենք լուծել, հետևաբար խնդրում եմ սեղմ ժամկետներում գործընկերների հետ հասկանալ՝ իրար հետ աշխատում ենք, թե չենք աշխատում»։
Տիգրան Ավինյանը հանձնարարել է պարզել խնդրի պատճառը՝ նշելով. «Կամ ֆինանսավորման չափն է խնդիր, որ չորս անգամ չի կայացել, կամ ինչ-որ բան է տեխնիկական առաջադրանքում գրված, որ բոլորի մոտ հարց է առաջացնում ու չեն մասնակցում, կամ չգիտեմ ինչ»։
Նմանատիպ հոդվածներ
Հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթակվել ուղևորներից մեկի կողմից. Գեղամ Ասատրյան
Այսօր ժամը 10:00-ի սահմաններում, Թամանցիների փողոցում` վերջնակետում հաց ուտելիս, թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրան...
Անահիտ Ավանեսյանը՝ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Վագիֆ Խաչատրյանը պինդ է, լավ տրամադրությամբ, որովհետև հայրենիքում է, Հայաստանում է, սպասում է հարազատների հետ հանդիպմանը...
Գրոհել կոչվածը չկա. ԱՆ նախարարի խոսնակը՝ հունվարի 1-ից գործարկված առողջության ապահովագրության համակարգի մասին
Գրոհել կոչվածը չկա, շատ հանգիստ տեմպով գնում են քաղաքացիները: Համապետական մեծ մասշտաբի բարեփոխում է՝ խնդիրներ կլինեն, բա...
Խնդրում եմ զգոն լինել և չտրվել խարդախությունների. Փաշինյանը՝ քաղաքացուց ստացած նամակի հետքերով
Քաղաքացուց ստացած նամակի հետքերով: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:««Այսինչ Այնինչյանը հաղորդում է ներկայաց...