Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:


Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Վարդենյաց, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները (բուք) փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:


Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի (բուք), Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն։


Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ ՀՀ ՆԳՆ-ն վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Քաղաքականություն

Պատահարներ