ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանին թշնամաբար տրամադրված ուժերը օգտագործում են ՀՀ-ին, մարտահրավերը հաղթահարեցինք. Իրանի դեսպան
Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքն Իսրայելի կողմից Իրանի դեմ օգտագործվելու վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել։
Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում տարբեր ոչ պաշտոնական քննարկումներ և գնահատականներ եղել են, սակայն Իրանի ռազմական և անվտանգության կառույցների մասնագիտական գնահատմամբ նման տեղեկությունները չեն հաստատվել։
Միաժամանակ դեսպանն ընդգծել է, որ եթե որևէ երկրի տարածքից ուղղակի հարված հասցվի Իրանին, Թեհրանի արձագանքը կլինի ակնհայտ։
«Ամերիկայից ավելի ուժեղ պետություն չկա, սակայն նույնիսկ այդ դեպքում Իրանը պատասխան հարվածներ է հասցրել այն երկրների տարածքներում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին, որոնցից հարձակումներ են իրականացվել Իրանի դեմ։ Դա տեղի է ունեցել Հորդանանում, Բահրեյնում, Քուվեյթում, Կատարում, Իրաքում և այլ վայրերում»,- ասել է նա։
Դեսպանի խոսքով՝ ռազմական գնահատականները հաճախ տարբերվում են լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններից, ուստի պետք չէ եզրակացություններ անել միայն մամուլի հրապարակումների հիման վրա։
Նա նաև շեշտել է, որ Իրանի առաջնահերթություններից մեկն էր 12-օրյա պատերազմի հետևանքներից հնարավորինս զերծ պահել Հարավային Կովկասը։
Անդրադառնալով Նախիջևանի օդանավակայանի շուրջ տեղի ունեցած միջադեպին՝ դեսպանն ասել է, որ, չնայած դրան հաջորդած Ադրբեջանի ղեկավարության կոշտ հայտարարություններին, Իրանը հանդես է եկել հավասարակշռված դիրքորոշմամբ և հարցը լուծել է դիվանագիտական ուղիներով։
«Մենք փոխանցել ենք մեր ուղերձը, որ նման գործելաոճը ընդունելի չէ, սակայն նախընտրել ենք խնդիրը կարգավորել դիվանագիտական ճանապարհով»,- նշել է Իրանի դեսպանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Եկել եմ՝ ձեզ աշխատավարձ տամ․ Ալեն Սիմոնյան
«Պարոն Մինասյան, ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք գալիս, իսկ դուք գալիս եք՝ չգիտեմ ինչի համար։ Եկել եմ, որ ձեզ աշխատա...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին
Ինչպես հայտնի է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել է՝ առանձնապես խոշո...