Այդ աշխատանքներում ներգրավված էին և՛ Իրանի քաղաքացիներ, և՛ Գագիկ Ծառուկյանը․ ՀՀ-ում Իրանի դեսպան
Թեհրանն ափսոսում է, որ հայ-իրանական առևտրի պալատի նախաձեռնությունը հաջողությամբ չպսակվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Այս նախագիծը բարի գաղափար էր`մենք ցանկանում էինք հայ-իրանական առևտրի կենտրոն հիմնել, և այդ աշխատանքներում ներգրավված էին և՛ Իրանի քաղաքացիներ, և՛ Գագիկ Ծառուկյանը»,– ասուլիսին ասել է Խալիլ Շիրղոլամին։
Նրա խոսքով՝ բիզնես աշխատանքների ընթացքում եղել են որոշակի տնտեսական տարաձայնություններ։
«Քանի որ սա հղի էր որոշակի վնասներով և հետագա խնդիրներով, փորձել ենք մեր կողմից ամեն ինչ անել՝ մեղմելու իրավիճակը։ Մինչև վերջերս էլ կապի մեջ էի կողմերի հետ՝ փորձելով գտնել լուծման տարբերակ, որն ընդունելի կլիներ երկու կողմերի համար էլ»։
Նրա խոսքով՝ վկայությունների և առկա ապացույցների հիման վրա հնարավոր կլինի լուծել այս հարցն ու հասնել որոշակի արդյունքի։
«Հաշվի առնելով երկրների հարաբերությունների բարձր մակարդակը, չէինք ցանկանա, որ սև բիծ մնար այս հարաբերությունների համատեքստում»,- նշել է դեսպանը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Պատրաստվում են ռուսների զանգվածային արտաքսմանը․ ՌԴ ԱԳՆ-ի աղմկահարույց հայտարարությունը
Բալթյան երկրների իշխանությունները պատրաստվում են ռուսալեզու բնակիչների զանգվածային արտաքսումներին, հայտարարել է Ռուսաստա...