Իրանը պահանջում է հստակ մեխանիզմներ՝ «ԹՐԻՓՓ»-ի հնարավոր ռիսկերը կառավարելու համար
Հայ-իրանական հարաբերությունների օրակարգում կարևոր հարցերից մեկը «ԹՐԻՓՓ»-ի նախագծից առաջացող հնարավոր ռիսկերի կառավարումն ու մարտահրավերների կանխումն է։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Դեսպանը նշել է, որ Իրանը մտահոգություններ ունի Հայաստանի սահմանների հարևանությամբ ԱՄՆ-ի հնարավոր ներկայության վերաբերյալ և ակնկալում է դրանց վերաբերյալ հստակ պատասխաններ։
«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և ամերիկացիների դիրքորոշմանն ու նրանց գործելաոճին՝ 20 օր դեռ չի լրացել, որ հրադադարի հուշագիրը ստորագրվել է, այս ընթացքում մենք ականատեսը եղանք դրա քանի խախտման նրանց կողմից։ Ուստի, Իրանի շատ լեգիտիմ և տրամաբանական անհանգստությունը իր սահմանների հարևանությամբ ամերիկացիների ներկայության վերաբերյալ պետք է հստակ արձագանք ստանա և պատասխան տրվի այդ անհանգստություններին»,- ասել է Շիրղոլամին։
Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է, որ ծրագրի իրականացումը Իրանի համար որևէ սպառնալիք չի ստեղծի։
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավաստիացրել է, որ այս ծրագրի, այս պրոյեկտի իրականացման հետևանքով որևէ մարտահրավեր կամ որևէ սպառնալիք ԱՄՆ-ի ներկայության արդյունքում Իրանի համար չի ստեղծվի»,- նշել է Իրանի դեսպանը։
Շիրղոլամին ընդգծել է, որ անհրաժեշտ է ձևավորել մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան Հայաստանին իրականացնել ապաշրջափակման ծրագրերը՝ միաժամանակ հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգության հարցերը։
«Մենք պետք է ձեռք բերենք այնպիսի մի մեխանիզմ, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը կկարողանա իրացնել և իրականացնել ապաշրջափակման հնարավորությունը, սակայն ի լրումն դրա՝ պետք է կառավարվեն և պետք է հստակ կերպով արձագանք տրվի Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայության հնարավոր ռիսկերին և Իրանի դեմ հնարավոր սպառնալիքներին»,- հայտարարել է դեսպանը։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Մենք չենք ասում՝ մեզ տվեք վարչապետի աթոռ, ուզում ենք, որ լսելի լինի ընտրողների ձայնը. Արամ Օրբելյան
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՍԴ-ում ԲՀԿ-ի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իրենց պահանջը չի վերաբ...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...