«Իսրայելը հատել է կարմիր գիծը». Բաքուն դժգոհ է Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումից
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը լարվածություն է առաջացրել Իսրայել-Ադրբեջան հարաբերություններում։ Այս մասին գրում է իսրայելական Ynet-ը՝ նշելով, որ Բաքվում այդ քայլը դիտարկում են, որ Իսրայելը հատել է կարմիր գիծը:
Ըստ աղբյուրի՝ ադրբեջանական կողմը դժգոհ է ոչ միայն որոշման բովանդակությունից, այլև դրա ընդունման ձևից։ Բաքվում կարծում են, որ Իսրայելը հաշվի չի առել Ադրբեջանի երկար տարիների աջակցությունը և բավարար զգայունություն չի ցուցաբերել հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում։
Ynet-ի տեղեկություններով՝ Ադրբեջանի ղեկավարությունը հատկապես դժգոհ է, որ Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը ադրբեջանցի գործընկերոջ հետ խոսել է միայն այն բանից հետո, երբ որոշումն արդեն հրապարակվել էր։ Բաքվում դա ընկալվել է ոչ թե որպես խորհրդակցություն, այլ որպես արդեն կայացված որոշման մասին տեղեկացում։
Ադրբեջանական կողմը մտահոգություն է հայտնում նաև այն բանի համար, որ նույն կազմակերպությունները, որոնք Իսրայելին մեղադրում են Գազայի պատերազմի համատեքստում, Ադրբեջանին մեղադրում են էթնիկ զտումների մեջ։
Ըստ Ynet-ի՝ Բաքվում ակնկալում էին, որ Իսրայելը կխուսափի այնպիսի քայլից, որը, իրենց գնահատմամբ, աջակցություն է հաղորդում հայկական դիրքորոշմանը, հատկապես հաշվի առնելով, որ Ադրբեջանը նախկինում աջակցություն է հայտնել Իսրայելին Գազայի, Լիբանանի և Իրանի հարցերում։
Ադրբեջանական կողմը հույս ունի, որ ստեղծված լարվածությունը չի խորանա և հարցը չի հասնի Իսրայելի խորհրդարանում՝ Կնեսետում, վերջնական քվեարկության փուլին։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Մենք չենք ասում՝ մեզ տվեք վարչապետի աթոռ, ուզում ենք, որ լսելի լինի ընտրողների ձայնը. Արամ Օրբելյան
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՍԴ-ում ԲՀԿ-ի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իրենց պահանջը չի վերաբերում...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...