ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանում վիրավորներ կան
ԱՄՆ-ի գիշերային ավիահարվածների հետևանքով Իրանի հարավում մի քանի մարդ է վիրավորվել։ Այդ մասին հաղորդում է Press TV-ն։
«ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով Իրանի հարավում մի քանի մարդ վիրավորվել է»,- նշվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ ավարտել է Իրանի դեմ նոր հարձակողական գործողությունը՝ բարձր ճշգրտության զինամթերքով խոցելով ավելի քան 80 թիրախ։ ԱՄՆ-ի փոխանցմամբ՝ հարվածներ են հասցվել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին, հրամանատարական և կառավարման ցանցերին, ափամերձ ռադարներին, հականավային հրթիռային համալիրներին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավելի քան 60 փոքր նավերին։
ԱՄՆ-ն նշել է, որ գործողությունն իրականացվել է որպես անմիջական պատասխան Հորմուզի նեղուցով անցնող երեք առևտրային նավերի վրա Իրանի վերջին հարձակումներին՝ ընդգծելով, որ իր ուժերը շարունակում են մնալ մարտական պատրաստականության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Կալուգայի մարզում ԱԹՍ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթավերամշակման ձեռնարկությունում
Ռուսաստանի մի շարք շրջաններ գիշերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարձակման։ Ռուսական իշխանությունների...
Բրազիլիա-ԱՄՆ նոր լարվածություն․ Բրազիլիան զգուշացնում է ամերիկյան հնարավոր միջամտության մասին
ԱՄՆ-ը Բրազիլիայի խոշորագույն հանցավոր խմբավորումները ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ: Բրազիլիայի իշխանությունն...
ԱՄՆ-ը Եվրոպայից դուրս կբերի իր զորքերի մի մասը․ ՆԱՏՕ-ի անդամները սպասում են Վաշինգտոնի որոշմանը
ԱՄՆ-ը կարող է վերանայել Եվրոպայում իր ռազմական ներկայությունը և դուրս բերել ամերիկյան զորքերի մի մասը։ Այս հարցը, ըստ մի...
Վախեցնելու և շորթման դարաշրջանն ավարտվել է. մենք չենք ընկրկում. Իրանի խորհրդարանի խոսնակ
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ հանրապետության նկատմամբ ճնշումներն ու շանտաժի փորձերը ա...