Վախեցնելու և շորթման դարաշրջանն ավարտվել է. մենք չենք ընկրկում. Իրանի խորհրդարանի խոսնակ
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ հանրապետության նկատմամբ ճնշումներն ու շանտաժի փորձերը արդյունք չեն տալու։
X-ի իր էջում նա անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից, իր գնահատմամբ, փոխըմբռնման հուշագրի հիմնական խախտումներին՝ նշելով. «Իրանի կողմից նեղուցում իրականացված կարգավորումների խախտում: Հետագա հարվածների մշտական սպառնալիքներ: Նավթային պատժամիջոցների վերականգնում: Իրանի հարավի ուղղությամբ հարվածներ: Լիբանանի դեմ շարունակվող սիոնիստական ագրեսիա»։
Ղալիբաֆը շեշտել է, որ վախեցնելու և շորթման քաղաքականությունն այլևս չի գործում։
«Վախեցնելու և շորթման դարաշրջանն ավարտվել է։ Այն ոչ մի տեղ չի տանում։ Մենք չենք ընկրկում»,- գրել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Իրանին հասցված հարվածների մասին՝ դրանք ներկայացնելով որպես պատասխան Հորմուզի նեղուցում երեք նավի վրա, ըստ ամերիկյան կողմի, իրականացված հարձակումներին։
Նմանատիպ հոդվածներ
Կալուգայի մարզում ԱԹՍ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթավերամշակման ձեռնարկությունում
Ռուսաստանի մի շարք շրջաններ գիշերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարձակման։ Ռուսական իշխանությունների...
Բրազիլիա-ԱՄՆ նոր լարվածություն․ Բրազիլիան զգուշացնում է ամերիկյան հնարավոր միջամտության մասին
ԱՄՆ-ը Բրազիլիայի խոշորագույն հանցավոր խմբավորումները ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ: Բրազիլիայի իշխանությունն...
ԱՄՆ-ը Եվրոպայից դուրս կբերի իր զորքերի մի մասը․ ՆԱՏՕ-ի անդամները սպասում են Վաշինգտոնի որոշմանը
ԱՄՆ-ը կարող է վերանայել Եվրոպայում իր ռազմական ներկայությունը և դուրս բերել ամերիկյան զորքերի մի մասը։ Այս հարցը, ըստ մի...
Ադրբեջանի ռազմաօդային ուժերում անցկացվել են ուսումնական թռիչքներ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումներում անցկացվել են ուսո...