Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես կարող են վարելու իրավունքից զրկված քաղաքացիները վերականգնել վարորդական վկայականը


Եթե վարելու իրավունքից զրկման ժամկետը լրացել է մինչև հուլիսի 6-ը, քաղաքացիները կարող են վերականգնել իրենց վարորդական վկայականը՝ առանց քննությունների։



ՆԳՆ-ից հայտնում են, որ օրինակ՝ եթե քաղաքացին վարելու իրավունքից զրկվել է 2025 թվականի մարտին և զրկման ժամկետն արդեն ավարտվել է, ապա հուլիսի 6-ից սկսած ունի մեկ տարի ժամանակ՝ վարորդական վկայականը վերականգնելու համար։



Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

▪️ անձը հաստատող փաստաթուղթ,
▪️ 50 000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման անդորրագիր (գանձապետական հաշիվ՝ 900005003810128),
▪️ նոր վարորդական վկայական ստանալու դեպքում՝ նաև պետական տուրքի վճարման անդորրագիր՝ 12 000 դրամ, իսկ թվային վկայականի դեպքում՝ 6 000 դրամ, եթե հին վկայականը վերադարձման ենթակա չէ։



Քաղաքացիները նախապես պետք է հերթագրվեն հաշվառման-քննական ստորաբաժանում ներկայանալու համար՝ ընտրելով «Զրկված վարորդական վկայականի վերականգնում առանց քննությունների» ծառայությունը։


Հերթագրման կարգը ներկայացված է ՆԳՆ-ի հրապարակած տեսանյութում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250