Այն, ինչ այսօր արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է. Արսեն Ջուլֆալակյան
Ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին՝ քննադատելով իրավապահների գործողությունները։
Ջուլֆալակյանը նշել է, որ 2020 թվականի փետրվարից Գագիկ Ծառուկյանի հետ որևէ հարաբերություն չունի՝ հավելելով, որ հանդիպել է նրան միայն մեկ անգամ՝ Փարիզում, երբ Ծառուկյանը մասնակցում էր ըմբշամարտի մրցումների դիտմանը։
«Այն, ինչ այսօր արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է»,- գրել է նա։
Նրա խոսքով՝ տեղի ունեցածը վերաբերում է ոչ միայն կոնկրետ անձին, այլ նաև պետության կողմից քաղաքացու նկատմամբ վերաբերմունքին։
«Սա միայն նրան չի վերաբերում, այլ ցույց է տալիս պետության կողմից տարրական մարդկային վերաբերմունքի բացակայությունն իր քաղաքացու հանդեպ»,- նշել է Ջուլֆալակյանը։
Նա նաև անդրադարձել է իրավապահների գործողություններին՝ դրանք որակելով անընդունելի։
«Տասնյակ ուժայիններով գետնել 70-ամյա մարդուն՝ իր տանը, երբ նա միայնակ է, չի դիմադրում և պատրաստ է հանգիստ ենթարկվել օրինական պահանջներին, ստորության գագաթնակետն է»,- գրել է Արսեն Ջուլֆալակյանը։
Նա նաև նշել է, որ իր գնահատմամբ՝ նման քայլերը չեն կարող թաքցնել իշխանությունների խնդիրները։
«Սա հիվանդ, բարոյազուրկ և թույլ մարդկանց փորձն է՝ ուժի ցուցադրությամբ քողարկելու սեփական ոչնչությունը»,- գրել է նա։
Ջուլֆալակյանը գրառման վերջում հավելել է. «Նման մարդկանց վերջը շատ ավելի ծանր է լինելու»։
Նշենք, որ Ջուլֆալակյանը գրառման սկզբում նաև քննադատել է իշխանություններին՝ նշելով, որ «Արցախը հանձնող անձից/քաղաքական թիմից սպասեք ամեն ինչ» և թվարկել է այն ոլորտները, որոնք, իր խոսքով, իշխանությունը անարգում է։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Մենք չենք ասում՝ մեզ տվեք վարչապետի աթոռ, ուզում ենք, որ լսելի լինի ընտրողների ձայնը. Արամ Օրբելյան
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՍԴ-ում ԲՀԿ-ի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իրենց պահանջը չի վերաբ...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...