Գերդոզավորման և անփութության հետևանք է. Իվետա Տոնոյանը՝ առյուծի մահվան մասին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը մտահոգություն է հայտնել Գագիկ Ծառուկյանի տան տարածքում պահվող կենդանիների վիճակի վերաբերյալ։
NEWS.am-ի հետ զրույցում Տոնոյանն ասել է, որ այն պահից, երբ կապարակնքվել է այն տարածքը, որտեղ պահվել են կենդանիները, ստեղծվել է մտահոգիչ իրավիճակ։
Նրա խոսքով՝ կենդանիների մի մասը տեղափոխվել է, սակայն իրականացված գործողությունները, իր գնահատմամբ, նպատակ են ունեցել շոու ապահովել։
Անդրադառնալով առյուծի մահվանը՝ Տոնոյանը նշել է.
«Փաստացի ձևով սպանեցին այդ կենդանուն։ Տարբեր գնահատականներով՝ տեղի է ունեցել գերդոզավորում։ Իրականությանը չի համապատասխանում այն տեղեկատվությունը, թե առյուծը սատկել է տարիքային պատճառներով։ Այդ առյուծը եղել է 12 տարեկան, մինչդեռ առյուծների կյանքի միջին տևողությունը կազմում է շուրջ 20-25 տարի»,- ասել է նա։
Տոնոյանի գնահատմամբ՝ տեղի ունեցածը կարող է կապված լինել գերդոզավորման և անփութության հետ, և, ըստ նրա, պատասխանատուները պետք է ենթարկվեն պատասխանատվության։
Նա նաև մտահոգություն է հայտնել տարածքում մնացած մյուս կենդանիների վիճակի վերաբերյալ։ Տոնոյանի խոսքով՝ աշխատակիցները բազմիցս առաջարկել են մասնագետների հսկողությամբ մուտք գործել տարածք՝ կենդանիներին կերակրելու և անհրաժեշտ խնամք ապահովելու համար, սակայն, ըստ նրա, նման հնարավորություն չի տրվել։
«Աշխատակիցները խնդրել են, որ գոնե մասնագետների ներկայությամբ հնարավորություն տրվի մտնել տարածք և կերակրել կենդանիներին, քանի որ այնտեղ կան ձկներ, կարապներ, ձիեր և այլ կենդանիներ։ Սակայն նրանց թույլ չեն տվել մուտք գործել, և տարածքը շարունակել է մնալ կապարակնքված։ Արդյունքում մինչ այժմ անհայտ է այնտեղ մնացած կենդանիների ճակատագիրը»,- նշել է Իվետա Տոնոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Մենք չենք ասում՝ մեզ տվեք վարչապետի աթոռ, ուզում ենք, որ լսելի լինի ընտրողների ձայնը. Արամ Օրբելյան
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՍԴ-ում ԲՀԿ-ի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իրենց պահանջը չի վերաբ...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...