Ռուսաստանը հարվածել է Կիևում ռազմաարդյունաբերական օբյեկտներին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը բարձր ճշգրտության զենքով խմբային հարված է հասցրել Կիևում գտնվող Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի մի շարք օբյեկտների։
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ գործողությունն իրականացվել է ի պատասխան Ռուսաստանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Կիևի իրականացրած հարձակումների։
Նշվում է, որ հարվածների հետևանքով խոցվել են «ՍԱՄՍՈՒՆԳ-ՈՒԿՐԱԻՆԱ» ընկերության արդյունաբերական ձեռնարկությունը, որտեղ, ըստ ռուսական կողմի, արտադրվում և պահվում էին FP-5 «Ֆլամինգո» ցամաքային տեղակայման թևավոր հրթիռների բաղադրիչներ, ինչպես նաև մեծ և միջին հեռահարության անօդաչու թռչող սարքերի հավաքման արտադրամասը։
Միաժամանակ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են Ռուսաստանի տարածքում մի շարք օբյեկտների վրա հասցված հարվածների մասին։ Նրանց տեղեկություններով՝ թիրախավորվել են «Նիժնեկամսկնեֆտեխիմ» նավթաքիմիական ձեռնարկությունը, Վորոնեժի մարզում գտնվող «Բորիսոգլեբսկ» ռազմական օդանավակայանը, ինչպես նաև Սարատովի նավթավերամշակման գործարանը, որը մտնում է «Ռոսնեֆտ»-ի կառուցվածքի մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Կալուգայի մարզում ԱԹՍ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթավերամշակման ձեռնարկությունում
Ռուսաստանի մի շարք շրջաններ գիշերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարձակման։ Ռուսական իշխանությունների...
Բրազիլիա-ԱՄՆ նոր լարվածություն․ Բրազիլիան զգուշացնում է ամերիկյան հնարավոր միջամտության մասին
ԱՄՆ-ը Բրազիլիայի խոշորագույն հանցավոր խմբավորումները ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ: Բրազիլիայի իշխանությունն...
ԱՄՆ-ը Եվրոպայից դուրս կբերի իր զորքերի մի մասը․ ՆԱՏՕ-ի անդամները սպասում են Վաշինգտոնի որոշմանը
ԱՄՆ-ը կարող է վերանայել Եվրոպայում իր ռազմական ներկայությունը և դուրս բերել ամերիկյան զորքերի մի մասը։ Այս հարցը, ըստ մի...
Վախեցնելու և շորթման դարաշրջանն ավարտվել է. մենք չենք ընկրկում. Իրանի խորհրդարանի խոսնակ
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ հանրապետության նկատմամբ ճնշումներն ու շանտաժի փորձերը ա...