Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում առնվազն 50 միլիարդ դոլարի պայմանագրեր են ստորագրվել
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ստորագրվել են առնվազն 50 միլիարդ դոլարի պայմանագրեր։ Այդ մասին հայտնում է Euractiv-ը՝ հղում անելով դաշինքի ներկայացուցչին։
Պայմանագրերի հիմնական մասը վերաբերում է հակաօդային պաշտպանության համակարգերի, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ձեռքբերմանը, ինչպես նաև ռազմական տեխնիկայի և սպառազինության համատեղ արտադրության ծրագրերին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի 20 անդամ պետություն միացել է Drone Edge նախաձեռնությանը։ Ծրագրի շրջանակում առաջիկա հինգ տարիների ընթացքում նախատեսվում է 40 միլիարդ դոլար ներդնել անօդաչու թռչող սարքերի արտադրության, ինչպես նաև դրանց դեմ պայքարի միջոցների մշակման ուղղությամբ։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Անկարայում անցկացվում է հուլիսի 7-8-ը։ Դրան մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր 32 անդամ երկրների ղեկավարները։ Հանդիպման հիմնական թեմաներն են ՆԱՏՕ-ի երկրների միջև պաշտպանական համագործակցության խորացումն ու դաշինքի տեխնոլոգիական զարգացման մեջ ներդրումների ընդլայնումը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը:Այս մասին AuroraNews-ին հայտնեցին Քննչական Կոմիտեից։ Նշվում է, որ նա ձերբակալվել է ք...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...