«Ո՞վ է հաշվարկել քնաբերի դոզան, և կշռվե՞լ են կենդանիները մինչ ներարկումը». Դավիթ Թումասյանը՝ առյուծի մահվան մասին
Իրավաբան, դիպլոմավորված անասնաբույժ Դավիթ Թումասյանը անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող առյուծի մահվան դեպքին՝ բարձրացնելով մի շարք իրավական և մասնագիտական հարցեր։
Թումասյանի խոսքով՝ առյուծների ընդհանուր քանակն ամբողջ աշխարհում չի գերազանցում 27-29 հազարը, ուստի մեկ առյուծի անկումը պետք է ուշադրության արժանանա նաև միջազգային մակարդակով։
Նա նշել է, որ իրավական տեսանկյունից մի շարք հարցեր դեռևս պատասխան չեն ստացել կամ հանրայնացված չեն։
Մասնավորապես, Թումասյանը հարց է բարձրացրել,
1 – Ի՞նչ անհրաժեշտություն կար այդ առյուծներին տեղափոխել կենդանաբանական այգի և մինչ այդ նրանց պահման պայմաններում ի՞նչ է փոխվել, որ այդ անհրաժեշտությունն առաջացավ հենց հիմա: Որքանո՞վ էր տեղափոխումն իրավաչափ և հիմնավոր:
2 – Ուղեկցող հիվանդությունների ցանկը տպավորիչ է, սակայն դրանք ա՞յն աստիճանի էին, որ կարող էին հանգեցնել մահվան: Հազարավոր կենդանիներ և մարդիկ տարիներով ապրում են և՛ լյարդի ցիրոզով, և՛ այլ նշված հիվանդություններով:
3 – Հաշվի առնելով կենդանիների տեղափոխումը՝ արդյ՞ոք ներկա է եղել մասնագիտացված անասնաբույժ և իրականացվել է կենդանիների նախնական զննում, որը կենդանիների տեղափոխումից առաջ պարտադիր է:
4 – Ո՞վ է հաշվարկել քնաբերի դոզան, և կշռվե՞լ են կենդանիները մինչ ներարկումը, քանի որ քնաբերի դոզան հաշվարկվում է անհատապես՝ կենդանի քաշի 1 կգ-ի հաշվով:
5 – Կենդանաբանական այգի հասնելուն պես՝ կենդանիները ենթարկվե՞լ են բժշկական զննման, թե՝ ոչ, իսկ եթե ոչ՝ ապա ինչո՞ւ:
Թումասյանը հավելել է, որ այս հարցերը բարձրացնում է ոչ միայն որպես իրավաբան, այլ նաև որպես դիպլոմավորված անասնաբույժ։
Նմանատիպ հոդվածներ
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։ Aurora News-ի հետ զրույցում ՆԳ...
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...
Աբովյանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Այս մասին մեզ...
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...