Դատախազությունը պահանջում է «Մուլտի գրուպ»-ի տիրապետությունից Սևանի ափամերձ տարածքի գույքը վերադարձնել ՀՀ-ին
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ «Բեղլու» ՓԲԸ-ի, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Գագիկ Ծառուկյանի, «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի։
Դատախազությունից հայտնում են, որ հայցով պահանջվում է անվավեր ճանաչել 1996 թվականի նոյեմբերի 29-ի N 111-2 պայմանագիրը և դրա հիմքով կատարված մի շարք իրավական գործողություններ։
Մասնավորապես, Գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել 1,21 հա մակերեսով հողատարածքի և 60 քմ մակերեսով N7 փայտե տնակի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև հետագայում կնքված անշարժ գույքի առուվաճառքի և վարձակալության պայմանագրերը։
Դատախազության պահանջն է՝ «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի ապօրինի տիրապետությունից ՀՀ սեփականությանը վերադարձնել Սևանի ափամերձ տարածքում գտնվող 0,29114 հա մակերեսով հողատարածքը, ինչպես նաև դրա վրա կառուցված շենք-շինությունները։
Վերադարձի ենթակա գույքի թվում նշվում են 425,12 քմ մակերեսով բնակելի տները, 23,04 քմ մակերեսով նավակայանը և 100,8 քմ մակերեսով պարիսպը։
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է նաև դատախազության՝ հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջը։ Դատարանի որոշմամբ պատասխանողին արգելվել է իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կարող են հանգեցնել նշված գույքերի սեփականատիրոջ փոփոխությանը կամ դրանց փաստացի վիճակի փոփոխությանը։
Դատախազությունից ընդգծում են, որ պետության շահերի պաշտպանության վերաբերյալ հայցը դատարանի կողմից ընդունվել է վարույթ։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Մենք չենք ասում՝ մեզ տվեք վարչապետի աթոռ, ուզում ենք, որ լսելի լինի ընտրողների ձայնը. Արամ Օրբելյան
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՍԴ-ում ԲՀԿ-ի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իրենց պահանջը չի վերաբերում...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...