Վրաստանը դեպի Հայաստան ադրբեջանական բենզինի տարանցման համար գումար կգանձի
Վրաստանը որոշում է կայացրել վճար սահմանել Ադրբեջանից Հայաստան ներկրվող բենզինի երկրորդ տարանցման համար։ Այս մասին հայտարարել է «Mega Trade» ընկերության տնօրեն Կարեն Այրիյանը։
Նրա խոսքով՝ առաջիկա ներմուծման ընթացքում Ադրբեջանից Հայաստան կբերվի ոչ միայն Premium տեսակի, այլ նաև Regular տեսակի բենզին։ Ներմուծումն իրականացվելու է Վրաստանի տարածքով տարանցման միջոցով, ինչի համար այս անգամ կգանձվի համապատասխան վճար։
Այրիյանը նշել է, որ տարանցման վճարի կիրառումը էական ազդեցություն չի ունենա վառելիքի վերջնական գնի վրա։ Նրա գնահատմամբ՝ բենզինի գնի ձևավորման վրա առավել մեծ ազդեցություն ունեն արտարժույթի փոխարժեքների տատանումները և համաշխարհային շուկաներում նավթամթերքների գները։
Նշվում է, որ ադրբեջանական բենզինի հիմնական ներմուծողները Հայաստանի շուկայում «Mega Trade» և «Shisha World» ընկերություններն են։ Ըստ աղբյուրների՝ առաջին տարանցման ընթացքում Վրաստանը ադրբեջանական վառելիքի տեղափոխման համար վճար չէր գանձել։
Նմանատիպ հոդվածներ
Անդրեասյանն ուսուցիչների խրախուսման ծրագրերին է անդրադարձել
Ուսուցիչների վարձատրության համատեքստում ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կամավոր ատեստավորման գործընթացին. «...
Հայաստանը՝ 2026 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների շարքում. The New York Times
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը Հայաստանը ներառել է 2026 թվականին այցելելու արժանի աշխարհի 52 վայրե...
Տեր Գուսան Ալճանյանը միացել է վարչապետի և 10 սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհրդին
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունելով Հայաստանի Հանրապետության...
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...