Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբեկստանը։ Այս մասին վկայում են «ՌԻԱ Նովոստի»-ի ներկայացրած հաշվարկները, որոնք հիմնված են բաց աղբյուրների և ՄԱԿ-ի Comtrade հարթակի տվյալների վրա։
«Ագրոէքսպորտ» կենտրոնի տվյալներով՝ հունվար–սեպտեմբեր ամիսներին Ղազախստանը Ռուսաստանից ներմուծել է շոկոլադ մոտ 192 մլն ԱՄՆ դոլարի չափով։ Նույն ժամանակահատվածում Բելառուսի ներմուծումների ծավալը կազմել է շուրջ 123 մլն դոլար, իսկ Ուզբեկստանը գնել է ավելի քան 68 մլն դոլարի ռուսական շոկոլադ։
Նշված երեք երկրները համարվել են ռուսական շոկոլադի խոշորագույն գնորդները տվյալ ժամանակահատվածում։ Առաջատար հնգյակում են նաև Ադրբեջանը՝ 48 մլն դոլար ներմուծմամբ, և Հայաստանը, որտեղ ներմուծման ծավալը գնահատվել է մոտ 28,5 մլն դոլար։
Ցանկում հաջորդ տեղերը զբաղեցրել են Ղրղզստանը՝ 26,1 մլն դոլար, Վրաստանը՝ 19,5 մլն դոլար և Չինաստանը՝ 14,4 մլն դոլարի ներմուծումներով:
Նմանատիպ հոդվածներ
Տեր Գուսան Ալճանյանը միացել է վարչապետի և 10 սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհրդին
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունելով Հայաստանի Հանրապետության...
Ոմանք եկեղեցին օգտագործում են որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ. մենք թույլ չենք տա. Փաշինյան
Մենք երկար ժամանակ աղոթում էինք Աստծուն խաղաղության համար, բայց հասկացանք, որ մեր որոշումներով ու գործողություններով զու...
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել. Ռոմանոս Պետրոսյան
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել, բոլոր ժամանակներում էլ եղել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷ...
Անդրեասյանն ուսուցիչների խրախուսման ծրագրերին է անդրադարձել
Ուսուցիչների վարձատրության համատեքստում ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կամավոր ատեստավորման գործընթացին. «...