Տեր Գուսան Ալճանյանը միացել է վարչապետի և 10 սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհրդին
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհուրդի ստեղծումը, հայտարարել է, որ միանում է նրանց, ընդունում հռչակագիրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։
«Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ հաւատարիմ ու նուիրեալ զաւակներ,
Երկար տարիներ ծառայելով Երուսաղէմի Պատրիարքութեան Սրբոց Յակոբեանց միաբանութեան, մատուցելով բոլորանուէր ծառայութիւն Սուրբ Տեղերուն եւ Պատրիարքական Աթոռին, վարչական եւ դաստիարակչական բաժանմուքներուն մէջ, վերջին տարիներուն կոչուեցայ Զուիցարիոյ հայոց թեմի առաջնորդական տեղապահի պաշտօնին տեղւոյն գործող 3 գործող ծխական խորհուրդներու խնդրանքով, որը ժամանակին հաստատուեցաւ Վեհափառի կողմէ։
Իմ այստեղ ծառայութեան ընթացքին օր ըստ օրէ ականատես եղայ մեր Եկեղեցւոյ ղեկավարութեան կողմէ Մայր Աթոռի բուն առաքելութենէն շեղումին, քաղաքական գործընթացներու մէջ ներգրաւումին եւ այլ մտահոգիչ հանգամանքներու։
Վերջին շրջանին Հայ Եկեղեցւոյ տասը բարձրաստիճան հոգեւորականներու կողմէ բարձրացուած արդար հարցերը վաղուց արդիական էին եւ լուծման կարօտ։ Փառք Աստուծոյ, որ այս բարեկարգման սուրբ առաքելութեան միացած է նաեւ Հայաստանի Հանրապետութեան Վարչապետը եւ իր մեծ լուման կը դնէ Հայաստանի մէջ հոգեւոր կեանքի զարգացման գործին։
Կը ցանկամ ի լուր Զուիցերիոյ հայութեան եւ մեր հոգեւոր եղբայրներուն տեղեկացնել, որ, ողջունելով Հայաստանի Հանրապետութեան Վարչապետին եւ տասը Սրբազաններուն կողմէ կազմուած Համակարգող խորհուրդի ստեղծումը, կը միանամ անոնց, կ'ընդունիմ հռչակագիրին բովանդակութիւնը եւ ճանապարհային քարտէզը։ Պատրաստակամութիւնս կը յայտնեմ ամբողջական շնչով ներգրաւուելու Հայ Եկեղեցւոյ բարեկարգման սուրբ առաքելութեան մէջ»,- հայտարարել է նա սոցցանցի իր էջում։
Հիշեցնենք՝ հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում հայտարարություն էր հրապարակել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսական շոկոլադի խոշոր ներկրողների թվում է նաև Հայաստանը
2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում ռուսական շոկոլադի ամենախոշոր ներկրողները եղել են Ղազախստանը, Բելառուսը և Ուզբ...
Ոմանք եկեղեցին օգտագործում են որպես հենակետ Հայաստանի Հանրապետության դեմ. մենք թույլ չենք տա. Փաշինյան
Մենք երկար ժամանակ աղոթում էինք Աստծուն խաղաղության համար, բայց հասկացանք, որ մեր որոշումներով ու գործողություններով զու...
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել. Ռոմանոս Պետրոսյան
Հոսանքազրկումները պետք չէ սենսացիա սարքել, բոլոր ժամանակներում էլ եղել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷ...
Անդրեասյանն ուսուցիչների խրախուսման ծրագրերին է անդրադարձել
Ուսուցիչների վարձատրության համատեքստում ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կամավոր ատեստավորման գործընթացին. «...