Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել այցելել հոր գերեզմшնին. Արամ Վարդևանյան
2025 թվականի դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ հունիսի 18-ից կիրառված ակնհայտ ապօրինի բանտային կալանքը փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով: Այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Ինչպես հայտնի է, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդների համար յուրաքանչյուր տարվա հունվարին՝ Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդում է Մեռելոց հիշատակի օրը: Ինչպես և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ցանկացած հետևորդի, այնպես էլ Սամվել Կարապետյանի համար խիստ կարևոր էր Մեռելոց հիշատակի օրը, իր հոր գերեզմանին այցելելու, իր մերձավոր ազգականների հետ՝ մարդկայնորեն սգալու հնարավորությունից օգտվելը: Այս հարցով դիմել էինք և քննիչին, և դատախազին: Այսօր պարզվեց, որ այդ միջնորդությունը մերժվել է:
Մարդասիրության տարրական ընկալումը, նույնիսկ պատերազմող երկրների պայմաններում գիտակցվում է, բայց քաղաքական հետապնդումը Սամվել Կարապետյանի դեպքում սահմաններ` չի ճանաչում»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ոսկու գինն աճել է
NYMEX բորսայի հունվարի 6-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գի...
Մի շարք ճանապարհներին մերկասառույց է
ՀՀ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ հունվարի 7-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցոր...
Հալեպի օդանավակայանի գործունեությունը 24 ժամով դադարեցվել է
Սիրիայի ավիացիոն իշխանությունները որոշել են 24 ժամով դադարեցնել Հալեպի օդանավակայանի գործունեությունը «Սիրիայի դեմոկրատա...
Լևոն Արոնյանը 2025-ին ամենաշատ վաստակած գրոսմայստերների եռյակում է. մանրամասներ
2025 թվականին ամենաշատ վաստակած գրոսմայստերը նորվեգացի Մագնուս Կարլսենն է։ Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոնն անցած տարի մաս...