Մի շարք ճանապարհներին մերկասառույց է
ՀՀ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ հունվարի 7-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Մյուս տրանսպորտային միջոցների համար բաց է։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Արթիկի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Նմանատիպ հոդվածներ
Ոսկու գինն աճել է
NYMEX բորսայի հունվարի 6-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գի...
Հալեպի օդանավակայանի գործունեությունը 24 ժամով դադարեցվել է
Սիրիայի ավիացիոն իշխանությունները որոշել են 24 ժամով դադարեցնել Հալեպի օդանավակայանի գործունեությունը «Սիրիայի դեմոկրատա...
Լևոն Արոնյանը 2025-ին ամենաշատ վաստակած գրոսմայստերների եռյակում է. մանրամասներ
2025 թվականին ամենաշատ վաստակած գրոսմայստերը նորվեգացի Մագնուս Կարլսենն է։ Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոնն անցած տարի մաս...
Անցած երկու օրում բացահայտվել է 110 հանցագործություն
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 5-ից 7-ը։ Բացահայտվել է 110 հանցագործո...