Հալեպի օդանավակայանի գործունեությունը 24 ժամով դադարեցվել է
Սիրիայի ավիացիոն իշխանությունները որոշել են 24 ժամով դադարեցնել Հալեպի օդանավակայանի գործունեությունը «Սիրիայի դեմոկրատական ուժերի» և Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերի միջև լարված բախումների ֆոնին, հաղորդել է Ռիա Նովոստին։
«Հալեպի մի քանի շրջաններում անվտանգության վերջին զարգացումների լույսի ներքո, ուղևորների և անձնակազմի անվտանգության համար որոշվել է 24 ժամով դադարեցնել Հալեպի օդանավակայանից և դեպի օդանավակայան բոլոր չվերթները», - սոցիալական ցանցերում հայտարարել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։
Ավելի վաղ SANA-ն հաղորդել էր, որ Հալեպ քաղաքում «Սիրիայի դեմոկրատական ուժերի» քրդական աշխարհազորայինների և Դամասկոսի վերահսկողության տակ գտնվող ուժերի միջև բախումների հետևանքով զոհվել է չորս մարդ, 26-ը՝ վիրավորվել:
Նմանատիպ հոդվածներ
Ոսկու գինն աճել է
NYMEX բորսայի հունվարի 6-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գի...
Մի շարք ճանապարհներին մերկասառույց է
ՀՀ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ հունվարի 7-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցոր...
Լևոն Արոնյանը 2025-ին ամենաշատ վաստակած գրոսմայստերների եռյակում է. մանրամասներ
2025 թվականին ամենաշատ վաստակած գրոսմայստերը նորվեգացի Մագնուս Կարլսենն է։ Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոնն անցած տարի մաս...
Անցած երկու օրում բացահայտվել է 110 հանցագործություն
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացնում է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 5-ից 7-ը։ Բացահայտվել է 110 հանցագործո...