Շվեյցարիան սառեցրել է Մադուրոյի բոլոր ակտիվները

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (կառավարությունը) սառեցրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա մերձավոր շրջապատի անդամների բոլոր ակտիվները։ Այս մասին հայտարարվել է կառավարության հայտարարության մեջ։


«2026 թվականի հունվարի 5-ին Դաշնային խորհուրդը որոշեց անհապաղ սառեցնել Նիկոլաս Մադուրոյի և նրա մերձավոր շրջապատի մյուս անդամների Շվեյցարիայում գտնվող բոլոր ակտիվները», - ասվում է հայտարարության մեջ։


Հայտարարության համաձայն՝ այս միջոցառումները նպատակ ունեն կանխել անօրինական կերպով ձեռք բերված ակտիվների փոխանցումը կոնֆեդերացիայի սահմաններից դուրս։ Նշվում է, որ սառեցումը կազդի այն անձանց ակտիվների վրա, որոնց նկատմամբ Շվեյցարիայում դեռևս պատժամիջոցներ չեն կիրառվել և չի ազդի Վենեսուելայի ներկայիս կառավարության անդամների ակտիվների վրա։ Դաշնային խորհուրդը նշել է, որ սառեցումը լրացում է Վենեսուելայի դեմ 2018 թվականից գործող նմանատիպ սահմանափակումներին։

Քաղաքականություն