Անհետաձգելիորեն պետք է մեր մեջ զարգացնենք երկու հմտություն. Աննա Հակոբյան
2026 թվականը հայտարարենք ոչ միայն կրթվելու, այլև՝ մեզանից մեր լավագույն տարբերակը կերտելու տարի։ Այս մասին գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
«Ավելի գրագետ, ավելի բարի, ավելի հանդուրժող, ավելի իմաստուն, ավելի մարդասեր, ավելի կարգապահ, ավելի արդար, ավելի ինքնավստահ, ավելի սպորտային, ավելի առողջ, ավելի զարգացած, ավելի կարդացած, ավելի հոգեւոր, ավելի քաղաքավարի, ավելի կիրթ, ավելի հարգալից, ավելի խաղաղ, ավելի ապահով եւ ավելի երջանիկ՝ այսպիսին մարդիկ չեն ծնվում, այսպիսին դառնում են։
Սրա համար անհետաձգելիորեն պետք է մեր մեջ զարգացնենք երկու հմտություն. Չքննարկե՛լ ուրիշներին եւ աշխատե՛լ սեփական անձի մշակման վրա։ Մեզանից մեր լավագույն տեսակը քանդակելու կարճ եւ դեսերտի նման հաճելի ճանապարհ կա՝
1 ամիս հավասար է ընթերցված 1 գիրք:
Կարևոր չէ՝ ինչ գիրք. մեծ, փոքր, արկածային, թրիլլեր, մասնագիտական, կրոնական, ֆենտեզի, սատիրա, ինքնակենսագրական, դրամա, ռոմանտիկա, դետեկտիվ։
«1 ամիս հավասար է ընթերցված 1 գիրք», և մենք ամեն օր ինքներս մեզ նվեր կանենք՝ մեր լավագույն տարբերակը կնվիրենք մեր սովորական «ես»-ին»,-գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Կենսաթոշակների և նպաստների բարձրացում հետվճարի միջոցով. մանրամասներ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով հետվճարի միջոցո...
Կեղծ է․ Եզրաս արքեպիսկոպոսը՝ ԱԱԾ հրապարակած փաստաթղթերի մասին
Հայ առաքելական եկեղեցում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն անդրադարձել է ի...
Կառավարությունը մաքսատուրքի արտոնություն է տրամադրում գերակա ոլորտներում ներդրումներ իրականացնողներին․ Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքում տեղադրված տեսանյութում խոսել է Կառավարության աջակցության ծրագրերից մեկի՝...
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն էլ «тренажер»-ի վրա պարապելն է. ընկնելու ենք անխուսափելիորեն. Փաշինյան
Հիմա՝ ինչպես մնացած բոլոր դեպքերում, կա մեկ քննադատություն. ավելի լավ նախապատրաստվեիք՝ նոր անեիք: Ես երկար մտածել եմ այս...