Հասարակություն

Իոաննիսյանը դատական հայց է ներկայացրել Արման Թաթոյանի դեմ՝ պահանջելով հերքում և փոխհատուցում

Իոաննիսյանը դատական հայց է ներկայացրել Արման Թաթոյանի դեմ՝ պահանջելով հերքում և փոխհատուցում
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանի դեմ։ Իոաննիսյանը դատարանից պահանջում…

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանի դեմ։


Իոաննիսյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել Թաթոյանին հերքել հայտարարությունը, որը, ըստ նրա, զրպարտություն է։ Հայցի առիթը եղել է հեռուստաբանավեճի ընթացքում արված հայտարարությունը, համաձայն որի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն (ներառյալ՝ «Փաստերի ստուգման հարթակը») և Դանիել Իոաննիսյանը հրապարակել են կեղծ ձայնագրություն։


Իոաննիսյանը պահանջում է նաև փոխհատուցում՝ նվազագույն աշխատավարձի 6000-ապատիկի չափով։ Հայցը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին։



Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆո»-ն։

Նմանատիպ հոդվածներ

Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ

Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250