Իսրայելը կարող է փորձել խափանել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելը կարող է փորձել խափանել ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցային գործընթացը, եթե դրա հնարավորությունն ունենա։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կարևորում ենք Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները։ Սակայն չպետք է մոռանալ, որ Իսրայելը կարող է սաբոտաժի ենթարկել այդ գործընթացը, երբ դրա հնարավորությունը ստեղծվի։ Բոլոր կողմերը պետք է զգոն լինեն այս հարցում»,- ասել է Ֆիդանը Haber Global հեռուստաալիքի եթերում։
ԱՄՆ-ն և Իրանը ավելի վաղ ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է ռազմական գործողությունների դադարեցում։ Դրանից հետո Շվեյցարիայի Բյուրգենշտոկ առողջարանում, Կատարի և Պակիստանի միջնորդությամբ, անցկացվել են բանակցություններ՝ հուշագրի իրագործման շուրջ։
Առաջին փուլից հետո Կատարն ու Պակիստանը համատեղ հայտարարությամբ նշել էին, որ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, արձանագրվել է առաջընթաց, ինչպես նաև հիմքեր են ստեղծվել հետագա տեխնիկական խորհրդակցությունների անցկացման համար։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Մենք չենք ասում՝ մեզ տվեք վարչապետի աթոռ, ուզում ենք, որ լսելի լինի ընտրողների ձայնը. Արամ Օրբելյան
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՍԴ-ում ԲՀԿ-ի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իրենց պահանջը չի վերաբերում...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: ՆԻԿ.jpg 161.31 KB Թեհրանի «Մեհրաբադ» միջազգ...