Թրամփը բաց է Պուտինի հետ շփումների համար. Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Դոնալդ Թրամփը բաց է Վլադիմիր Պուտինի կողմից իրեն փոխանցվող տեղեկատվությունը լսելու համար։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հանդես է եկել մի շարք այլ հայտարարություններով։ Նա նշել է, որ Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը հետևողական է, իսկ բոլոր այն հերյուրանքները, թե նա հողմացույցի նման փոխում է իր տեսակետը, իրականությանը չեն համապատասխանում։ Ըստ խոսնակի՝ թե՛ Պուտինը, թե՛ Թրամփը գիտակցում են, որ իրենց շփումները շարունակվելու են մոտ ժամանակներս։ Պուտինի և Թրամփի միջև կայացած զրույցը լավ առիթ է դարձել, որպեսզի ՌԴ դիրքորոշումը ԱՄՆ առաջնորդին հասցվի հենց առաջին դեմքից։
Բացի այդ, ՌԴ դեմ պատերազմի շարունակումը հրահրողների ներգրավվածությունը վերլուծելու վերաբերյալ Պուտինի հանձնարարականը տրվել է ՌԴ պաշտպանության նախարարությանը և հատուկ ծառայություններին։ Մամուլի քարտուղարը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարժությունները որևէ մեկի դեմ ուղղված չեն։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...