ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով հետաձգված չվերթների թիվը գերազանցել է 10,000-ը
FlightAware մասնագիտացված պորտալի տվյալներով՝ ԱՄՆ Միջին Արևմուտքի և Հյուսիսարևելյան նահանգներում վատ եղանակի պատճառով հետաձգվել է ավելի քան 10,000 չվերթներ։
Պորտալի տվյալներով՝ երկուշաբթի և երեքշաբթի առավոտյան ևս 1,900 չվերթներ չեղարկվել են։
Ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ այս շրջանները տուժել են առատ ձյան տեղումներից և փոթորկային քամիներից։ Մասնավորապես, երկուշաբթի երեկոյան Չիկագոյում, Իլինոյս նահանգում, քամու արագությունը տեղ-տեղ հասել է 25 մ/վրկ-ի։
Վատ եղանակը խաթարել է այս շրջաններում տրանսպորտային գործունեությունը։ Բացի լայնածավալ չվերթների չեղարկումներից և ուշացումներից, գրանցվել են նաև բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ։
NBC-ի գնահատականներով՝ վատ եղանակից տուժել է գրեթե 110 միլիոն մարդ։
Նմանատիպ հոդվածներ
Էդուարդը վաղուց հասունացել է եվրոպական թոփ-5 առաջնությունների համար․ եթե լինի շահավետ առաջարկ, պետք է գործել․ Բուլիկին
Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Դմիտրի Բուլիկինը անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապա...
Տոնական օրերին թանգարաններից մի քանիսը բաց կլինեն
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ տոնական օրերին ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններից մի քանիսը հանրության համա...
2026 թվականին էլեկտրաէներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 30-ի նիստում հաստատել է էլեկտրաէնե...
Հռոմի Տրևի շատրվանը մոտ տարածությունից դիտելը կդառնա վճարովի. մանրամասներ
Հռոմ այցելող զբոսաշրջիկները 2026 թվականի փետրվարի 1-ից պետք է 2 եվրո վճարեն՝ աշխարհահռչակ Տրևի շատրվանը մոտ տարածություն...