Իրանում զանգվածային բողոքի ցույցեր են
Իրանական ազգային արժույթի՝ ռիալի արժեզրկման ֆոնին Թեհրանում բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է «Fars» գործակալությունը:
«Դոլարի փոխարժեքը, որը գերազանցել է 140 հազար տոմանը (1 միլիոն 400 հազար ռիալ), ինչպես նաև գործարարների վրա աճող ճնշումը հանգեցրել են երկու տեղական բողոքի ակցիաների, որոնք տեղի են ունեցել Թեհրանի կենտրոնում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այդ ակցիաները կարող են նոր խթան հանդիսանալ Իրանում բողոքական բջիջների գործունեության համար:
Գործակալության տվյալներով՝ վերջին երկու օրվա ընթացքում առևտրականների և գործարարների խմբեր են հավաքվել Թեհրանի Չահարսու առևտրի կենտրոնում և Լալեզար փողոցում: Բողոքի ակցիաների գլխավոր հարցը փոխարժեքի կտրուկ տատանումներն են և դրանց ազդեցությունը մեծածախ և մանրածախ գների վրա:
Նշվում է նաև, որ մոտ 200 ցուցարարների թվում եղել են 5-10 հոգանոց խմբեր, որոնք վանկարկել են «տնտեսական պահանջներից դուրս» կարգախոսը:
Բացի այդ, Իրանական ժողովրդի մոջահեդների կազմակերպության առաջնորդ Մարիամ Ռաջավին կոչ է արել «կազմակերպել շղթայական բողոքներ»:
Նմանատիպ հոդվածներ
Ես նշաններ չեմ տեսնում, որ նա խաղաղություն է ուզում. Զելենսկի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետաքրքրված չէ խաղաղությամբ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «...
Ուժեղացված հսկողություն. վերջին 3 օրում` ճանապարհատրանսպորտային 748 պատահար. ՆԳՆ
Երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Պարեկային ծառայությունը հանրապետության ճանապարհներին շա...
Նախօրեին վթարի հետևանքով հոսանքազուրկ մնացած շուրջ 11.500 բաժանորդներ. Պետրոսյանը մանրամասնել է
Այսօր՝ կեսգիշերն անց՝ սկսած 02:00-ից, հերթականությամբ լարման տակ դրվեցին (էլեկտրամատակարարումը վերականգնվեց) ՀԷՑ-ի լիովի...
Հունվարի 1-ից մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է
Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ 2026 թվականի հունվարի 1-ից մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է։ Տ...