Ինչպես է բաշխվելու 15000 էլեկտրոմոբիլների քվոտան․ Պապոյանը մանրամասնել է
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է, թե 2026 թվականի ընթացքում ինչպես է բաշխվելու 15000 էլեկտրոմոբիլների քվոտան։
«Ուրեմն, այսպես. 15000 էլեկտրոմոբիլների քվոտայի մեջ 12000-ը տրամադրվելու է ֆիզիկական անձանց և այն իրավաբանական անձանց, որոնք դիլեր չեն։ Եվ 3000-ը տրամադրվելու է դիլեր իրավաբանական անձանց, այսինքն՝ նրանց, որոնք որ որևէ արտադրողի պաշտոնական ներկայացուցիչն են Հայաստանում։
Հաջորդ նորությունն այն է, որ էլեկտրոմոբիլների քվոտայում, այդ արտոնությունը, այսինքն՝ առանց մաքսատուրք, առանց մաքսազերծում իրականացնելու հնարավորությունը ստանալու համար մեքենան պետք է լինի պարտադիր 2024, 2025 և 2026 թվականների արտադրության։ Եվ այլ հարցեր ևս կան, թե որ ժամանակահատվածում ներմուծված մեքենաները կարող են այդ արտոնությունից օգտվել, ե՞րբ կարող եք ներկայացնել մաքսային հաշվառման, որպեսզի օգտվեք։ Դրանց, այդ հարցերին արդեն կպատասխանեմ հաջորդ հոլովակում»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Նուբարաշենում պահակներին մոտեցել և ասել են «շուտով այստեղ բան է փոխվելու». Ավինյան
Որևէ մեկի անմեղության կանխավարկածը չոտնահարելով՝ ասեմ, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհից մեկ-երկու օր առաջ պահակներին մ...
Մի նոր խայտառակություն. Բագրատական ամենինտելեկտուալ ներկայացուցիչների համար ահաբեկչությունն օքեյ ա. Ալեքսանյան
Ես որ ասում էի, որ հայ առաքելական եկեղեցու որոշ սպասավորներ և մասնավորապես Բագրատ Գալստանյանը իմ մոտ ավելի շատ ինչ-որ ջի...
Բա ուր էին ձեր 14000 կամավորները, երեկ` Մայր Աթոռում. Տարոն Չախոյան
Ռուսաստանցի բիզնեսմեն Տաշիր Սամոյի կողմնակիցները անընդհատ հայտարարում են իրենց միացած մեծաթիվ կամավորների մասին: Վերջին...
Փաշինյանը՝ մեկուսացված բնակավայրերում ճանապարհի ու գազի խնդրի և դրա լուծման բարդությունների մասին
Ճանապարհի հետ կապված հիմա սենց իրավիճակների ենք բախվում և այստեղ պրոբլեմ կա իրականում: Նախորդ օրը համայնքներից մեկում մի...