Փաշինյանը՝ մեկուսացված բնակավայրերում ճանապարհի ու գազի խնդրի և դրա լուծման բարդությունների մասին

Ճանապարհի հետ կապված հիմա սենց իրավիճակների ենք բախվում և այստեղ պրոբլեմ կա իրականում: Նախորդ օրը համայնքներից մեկում մի քաղաքացի ասում է, որ չգիտեմ ենթադրենք 20 տարի իմ տունը ճանապարհ չունի, գազ չունի և այլն և այլն: Բնականաբար հետաքրքրվում եմ ինչի մարդու տունը գազ չունի կամ ինչով կարող ենք օգնել:  Հիմա  պարզվում է` այդ տունը հիմնական բնակավայրերից ասենք 5 կմ կտրված մենավոր տուն է: Հա, ու իրոք չունի ճանապարհ ու իրոք չունի գազ: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 



«Ենթադրենք կարող ենք հատկացնել 300 միլիոն ճանապարհի համար կամ չգիտեմ 100 միլիոն կամ 50 միլիոն ճանապարհի համար, 30 միլիոն գազի համար, բայց դա պրոբլեմ է, համայնքի այն մյուս հատվածներում չլուծված խնդիրներ կան, համայնքը կարող է ասի մի րոպե, բայց այդ 100 միլիոնով ու 20 միլիոնով կարող էիք ուրիշ խնդիր լուծեիք` գլխավոր հատակագիծ և այլն, որ այդքան ասում ենք սրա համար է կարևոր հարգելիս, լավ հասկացանք, բայց ժամանակին համայնքը հողը տվել է, տվել է շինթույլտվությունը, բայց հիմա ասենք մենք, ոնց լուծենք ադ հարցը: Այսինքն պատկերացնում եք չէ, բա մի տան հաշվով մենք տանենք 150 միլիոն դրամ ներդրում անենք, մնացած տները կասեն մեր տների հաշվով է: 150 միլիոն դրամ ներդրում արեք, ավելի լավ է մենք գերակա շահ ճանաչենք այդ տունը, մարդուն փողը տանք, ասենք` գնացեք մի տեղ ուրիշ տեղ բնակարան ձեռք բերեք և այլն, ավելի էժան կնստի մեր վրա»,- ասել է նա: 


Մանրամասները` տեսանյութում: 


Քաղաքականություն

Պատահարներ